ԲԱՍՅՈ - Հոքուներ
Թարգմանությունը` Նաիրի Զարյանի
***
Ամառային
խոտեր:
Ահա
նրանք,
ընկած
զինվորի
Փառքի
երազանքները:
***
Դաժա~ն
ճակատագիր:
Այս
փառավոր
սաղավարտի
ներքո
Այսօր
ծղրիդն
է
ծղրտում:
***
Ի~նչ
լուռ
է
այս
այգին:
Ժայռերի
սիրտն
է
թափանցում
Ծղրիդների
խաղաղ
երգը:
***
Գարու
հասկից
Ես
բռնեցի,
որ
վայր
չընկնեմ...
Ինչքան
դժվա~ր
է
բաժանման
րոպեն:
***
Ձկնորսի
խրճիթին
մոտիկ,
Խեցու
կույտերին
խառնված,
Իր
երգն
է
ծորում
մի
ճպուռ:
***
Օ~,
այս
ամայի
ճանապարհը:
Խտանում
է
մշուշը
աշնան,
Եվ
չկա
մի
շունչ
կենդանի:
Комментариев нет:
Отправить комментарий