ՍԱՐԳԻՍ
ՎԱՆՅԱՆ
***
Բաժանվեցինք:
Քամին դեռ ինձ է բերում
Հեռացումիդ առագաստի
Ծվենները՝ վրան թելեր՝
Առանց ասեղի:
Քամին դեռ ինձ է բերում
Հեռացումիդ առագաստի
Ծվենները՝ վրան թելեր՝
Առանց ասեղի:
***
Երբ ամպերն ինձ
Իրենց թևերին առած տանեն,
Այնժամ կարտասվես,
Հիմա
Ամպերն են արտասվում:
***
Ամպը կիտեց հոնքերը:
Տնքաց:
Մի կաթիլ մաքրություն
Ընկավ հողի պապակ շուրթերին:
Մի ժպիտ հորիզոններ շարժեց:
***
Ճնճղուկը դրսում
Սառույց էր Կտցահարում...
Թվաց:
Ողջ աշխարհն է ծարավ...
Ողջ աշխարհն է ծարավ...
***
Դու հեռանում էիր:
Ես հեռանում էի:
Ու...Մեր բաժանման տեղում
Հառաչանք էր լճանում...
***
Մի գերան էր
Գետը տանում...
Ծառերի ստվերները
Ջուրն ընկել,
Ծերուկին փրկել էին ջանում:
***
-Արև՛, ինչո՞ւ չես
Ծիածան կապում
Իմ գլխավերևում,
Չէ՞ որ ձեռքերս
Վեր պարզած եմ ապրում:
***
Մի օր ամպով կծածկվի
Քեզ հեռու տարած թևերիդ երկինքը:
Ես կրկին...
Մարմինս կդարձնեմ
Կայծակների շիրիմ:
Մի օր ամպով կծածկվի
Քեզ հեռու տարած թևերիդ երկինքը:
Ես կրկին...
Մարմինս կդարձնեմ
Կայծակների շիրիմ:
ՀՈՔՈՒՆԵՐ
***
Լուսատտիկի
Մեծության մասին
Հարցրեք խավարից:
***
Թե դժվարանում ես
Բուռդ բացել,Հայացքդ լուսնին հառիր...
***
Աշունը փակեց վարագույրները:
...Ոմանց՝ փաթիլներ,
Ոմանց՝ կաթիլներ:
***
Մատղաշ ճյուղը կոտրվել-կախվել,
Անխոս նայում էր
Լռության փակ աչքերին:
***
Լուսինը հայացքը փռեց...
Ծառի ստվերը ստվեր գրկեց,
Ձեռքերս՝ մենակությունս:
***
Ծիածանը կամարվեց:Սևազգեստ մի կին
Միայն սև տեսավ:
***
Մորենին չի հպվում հորիզոններին,
Սակայն գույներ ունի
Արևի...
***
Օձը ջանում է
Արևը մոտեցնել...
Մի բուռ ավազին:
***
Միշտ սիրում եմ:
Ու սիրելիս՝
Հիշում մահը:
***
Մենակ էի:
Մենակությունս
Մի ամբողջ դատարկ աշխարհով լցրիր:
***
Անզգույշ քամուց
Ծաղկած բալենու թերթիկներն են թափվում:
Ի՜նչ տաք էր ձյունը ձմռանը:
Անզգույշ քամուց
Ծաղկած բալենու թերթիկներն են թափվում:
Ի՜նչ տաք էր ձյունը ձմռանը:
***
Սիրտս այնպե՜ս է հրճվում,
Որ դու կաս,
Կարծես թե ինքը... չի՜ մերժվել:
***
Ա՜խ, թաշկինակս...
Չէ՛, էլ չի օգնում,
Մա՜յր իմ, քո փեշով սրբեմ աչքերս:
***
Թիթեռնիկը խղճա՜ց, խղճաց
Դարեր ապրած
Այս աշխարհին:
***
Բաժանվում էինք...Ստվերդ քաշեց
Ստվերիս փեշից:
***
Մահը ինքն էլ Մահ ունի.
Անմահներն են:
***
Օրն արթնացավ:
Մանուկ էր օրը:
Ու փարվեց մորս կրծքին:
***
Երազիս մեջ
Շուրջս ծաղիկներ էին թափված,
Հավաքում, շիրմիս էի դնում:
Комментариев нет:
Отправить комментарий