Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր օրս սկսվեց լավ,ամենինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը,արժանացա գովեստի'ուսուցիչների կողմից:
Շատ ուրախ էի,որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ:Ինձ թվում էր,որ իմ ամենաերջանիկ օրերից է: Բայց դասերի վերջում դպրոցի Մայոր Գրիգորյանի կողմից,ռազմագիտության առառկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի: Պատմեմ թե ինչպես է պատմությունը սկսվել:
Երկու շաբաթ առաջ,դասի ժամանակ,մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ: Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ,որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք,ու չենք լինի,և լավ է որ այդպես է,քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները,որ զոհվել են ապարդյուն է եղել,որ ռուսը մեր «պապան» է,մենք ստրուկ ենք,առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող:Ես իր ասածը առառկեցի: Նա ասեց որ հոգեկան խանգարումներ ունեմ,քանի որ կարծում եմ Հայստանը պետք անկախ լինի,և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի:Նա ինձ ասեց դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ,իսկ ես ասեցի ավելի լավ է հիվանդ լինեմ,քան ձեր նման ստրուկ: Ասեցի ու հեռացա: Հաջորդ դասին'այսօր,հիմնը երգելու ժամանակ,բոլոր աշակերտները ծիծաղում էին,այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ,և ստացվեց որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ,ասելով որ ես ոչխարհ եմ,անարժան եմ և սրիկա,սպառնաց որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար,բայց ես չպատասխանեցի, մտածելով,որ սխալ եմ,չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի չէք կարա ծեծեք ինձ,ասեց գնում ենք տնօրենի մոտ: Ու գնացինք:Տնօրենը ժողովի էր,պետք է դասի վերջում գնաինք:Վերադարձանք դասարան: Կրկին վիրավորանքներ իմ հասցեին:Խնդրեցի,այնուհետև պահանջեցի,որ չվիրավորի: Երդվեցի,եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի,ես կխփեմ իրեն: Ու ինքը այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ:Մոտեցա,որ խփեմ հասկացա,որ չի կարելի խփել,փոխարենը ասեցի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ,ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ,ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին:Իսկ հետո ասեցին ինձ,որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ,ասելով,որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:
Հ.Գ. Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին»:

Комментариев нет:
Отправить комментарий