Էս մեր քաղաքական դաշտի «արեւմտամետների» հետ կապված ինչ-որ հանելուկ, առեղծված կա։
Ովքե՞ր են «Հանուն արեւմտյան արժեքների» պայքարի առաջին գծում. Րաֆֆի Հովհաննիսյան, Արման Բաբաջանյան, Խաչիկ Քոքոբելյան, Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Դավիթ Շահնազարյան, Արսեն Խառատյան, Արմեն Խարազյան, Դավիդ Գրիգորյան, Ռիչարդ Գիրագոսյան, Մարինա Գիրագոսյան։
Ի՞նչն է նրանց միավորում, ի՞նչն է նրանց համար ընդհանրական։ Հանուն «արեւմտյան արժեքների» պայքարելը ու դրանք Հայաստանում ներդնե՞լը, արեւմտյան քաղաքական կողմնորոշո՞ւմը։ Իրենք, անշուշտ, այդպես էլ պնդում են։ Բայց այդ ամենն, ինչպես ասում են, մի քիչ վերացական են ու անորսալի։ Մինչդեռ կա մի այլ, խիստ առարկայական ընդհանրություն, ինչն այնքան տպավորիչ է ու որպես բացատրություն այնքան սպառիչ, որ անիմաստ է դարձնում որեւէ այլ մեկնաբանություն ու բացատրություն։ Դա նրանց հարաբերությունը, կարպն է ԱՄՆ քաղաքացիության հետ. նրանք բոլորը «Գրին քարտ» ունեն, որ ԱՄՆ քաղաքացի դառնալու միջանկյալ մի փուլ է, կամ արդեն իսկ ԱՄՆ քաղաքացի են (թվարկվածներից վերջին երկուսը)։
Անշուշտ, ինքնին, դատապարտելի բան չէ Գրին քարտ ունենալը կամ ԱՄՆ քաղաքացի լինելը, երբ խոսքը վերաբերում է սովորական մարդկանց։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է պայքարել իր գաղափարներն ու պատկերացումները համընդհանուր դարձնելու, երկրի զարգացման ուղղության եւ ընթացքի վրա ազդելու համար։ Դրա մենաշնորհը, իրավունքը, բնականաբար, պատկանում է տվյալ երկրի քաղաքացուն, որն իր ճակատագիրը կապել է այդ երկրի հետ։ Եւ սա միայն բարոյական հարց չէ, այլ, ըստ էության, նաեւ օրենքի ու Սահմանադրության պահանջ։ Այլ երկրի քաղաքացին, կամ այլ երկրի քաղաքացի դառնալու ճանապարհին գտնվողը կարող է քաղաքականությամբ զբաղվել այն երկրում, որի հետ կապել է իր ճակատագիրը։ Ինչո՞ւ են իրենց ճակատագիրը վերջնականապես այլ երկրի հետ կապած մարդիկ այդպես տենդագին անհանգստանում, փորձում որոշել, թե ես՝ Հայաստանի քաղաքացիս, ինչպիսի երկրում պիտի ապրեմ։
Ինչո՞ւ ենք այսքան մեծ կարեւորություն տալիս այս խնդրին։
Որովհետեւ սա սովորական մի թյուրիմացություն չէ։ Այն եռանդը, ջանքը, ընդհուպ հիսթերիայի աստիճանի հասնող այն «պայքարը», որ մղում են քաղաքական դաշտի «արեւմտամետները», ծանրակշիռ բոլորովին այլ շարժառիթ են ենթադրում։
Վերեւում թվարկվածներից Ռ. Գիրագոսյանը մի առիթով խոստովանել է, որ ինքն «աշխատել է ԱՄՆ կառավարության համար» (եւ հավելել, որ, իբր, այլեւս չի աշխատում)։ Ասել է թե՝ Հայաստանի քաղաքական կյանքում նրա ակտիվ դերակատարումն այլ բան չէ, քան «աշխատանք ԱՄՆ կառավարության համար», այսինքն՝ հանձնարարությամբ։ Բնականաբար՝ ոչ թե հօգուտ Հայաստանի ու նրա քաղաքացիների, այլ ի նպաստ ԱՄՆ շահերի։ Այս իմաստով քաղաքականության մեջ ներգրավված «կեսքաղաքացի» գրինքարտավորները, որ իրենց բաղձալի նպատակին՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կեսճանապարհին են, ավելի խոցելի են։ Նրանցից կարող են քաղաքական բնույթի որոշ «ծառայություններ» պահանջել՝ դրանով պայմանավորելով «կեսքաղաքացուց» լրարժեք քաղաքացի դառնալու նրանց բաղձանքի իրականացումը։ Այս դեպքում է, որ լրիվ հասկանալի է դառնում «հանուն արեւմտյան արժեքների» պայքարի նրանց շարժառիթը, դա չի կարող լինել Հայաստանի ապագան է, որի հետ նրանք այլեւս չեն կապում իրենց ճակատագիրը, այլ այն երկրի շահերը, որի քաղաքացին դառնալու ճանապարհին են։
Սերոբ Հովհաննիսյանի (ֆեյսբուկյան էջից)

Комментариев нет:
Отправить комментарий