Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.02.2013

Ո՞ւմ էր ձեռնտու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձը կամ հայկական «էրգենեկոնը» - մաս 1- ին

Պարույր Հայրիկյանի վրա մահափորձը բազմաթիվ վարկածներ առաջ բերեց, թե ով կարող էր կանգնած լինել այս ամենի հետեւում` սկսած քաղաքական ինչ-որ ուժերից, մինչեւ դրսի գործոն: 
Վերջին պարագայում խոսվում էր Արեւմուտքի, ավելի հաճախ՝ Ռուսաստանի, նաեւ  Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին: Այդ շարքում երեւի թե միայն Չինաստանի եւ Ավստրալիայի  անունը չէին տալիս:
Հասկանալի է, որ դրսի գործոնի փնտրտուքը փոքր ժողովուրդների սինդրոմն է,
քանի որ փոքր երկրի կախվածությունը մեծերից ձեւավորում է ուրույն հոգեբանություն, թե քո ներքին պրոցեսները զգալիորեն կառավարվում է նաեւ դրսից: Մինչդեռ, Հայրիկյանի  անձի հետ կապված միջադեպը լուրջ կասկած է առաջացնում, թե սա  դրսի հետք է. Հայրիկյանի հնարավոր սպանությամբ  Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չէր լինելու, քանի որ բոլորին էլ հասկանալի էր, որ այս ընտրությունների գլխավոր ֆավորիտը գործող նախագահն էր, եւ նրա դիրքերը դրանից ոչ թուլանալու էին, ոչ էլ՝ ուժեղանալու:
Այսինքն` այս մահափորձը պետք չէր ոչ Ռուսաստանին, ոչ էլ՝  Արեւմուտքին: Իհարկե, կարելի է նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի վարկածն էլ ուսումնասիրել, սակայն այն հիպոթետիկ բնույթ ունի, քանի որ նույն պատճառով գործող նախագահի դիրքերը դրանով ոչ կթուլանային եւ ոչ էլ կուժեղանային:
Այսպիսով, արտաքին գործոնի վարկածը նույնիսկ չարժե լրջորեն վերլուծել: Ինչ վերաբերում է ներքին խաղացողներին, ապա, որպես քաղաքական կենտրոն, Պարույր Հայրիկյանի մահափորձը օբյեկտիվորեն շահավետ չէր ոչ մեկին: Գործող նախագահին պետք չէր, որովհետեւ այս ամենը ստվերում է ընտրական գործընթացը, ներկայիս ընտրության մասնակիցներ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին նույնպես դա շահավետ չէր, ինչ վերաբերում է ընտրական գործընթացին չմասնակցող ուժերին՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ապա նրանք նույնպես ունեին պասիվ դիտորդի կարգավիճակ, եւ նրանց այս պրոցեսը չէր հետաքրքրում, քանզի նրանք պատրաստվում էին ամեն ինչ սկսել զրոյից՝ սկսած փետրվարի 18-ից հետո:
Եւ այստեղ է, որ հարց է առաջանում՝ ո՞ւմ է այս ամենը շահավետ եւ ո՞վ կարող է կանգնած լինել այս ամենի հետեւում:  Ընթերցողների լայն շրջանակները չգիտեն, բայց դետեկտիվների ու թրիլերների սիրահարները նկատած կլինեն, որ նմանատիպ աղմկահարույց դեպքից հետո ամենաշատ աղմուկը բարձրացնում են նրանք, ովքեր իրականում կազմակերպում են այդ իրադարձությունները: Հեռուն չգնանք եւ հիշենք բարի խորհրդային ժամանակների հայտնի  «Ռուսական կայսրության թագը» ֆիլմի սյուժեն, երբ թագը գողացողները ամենամեծ աղմուկն էին պատրաստվում բարձրացնել այդ թագի անհետացման վերաբերյալ:

ՇարունակելիԴավիթ Մկրտչյան

Комментариев нет: