Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը: Մելիքյանը պահանջում է հրապարակել Հայաստանից հեռացած անձանց ցուցակը, քանի որ նրանց ձայները կարող են օգտագործվել իշխանության թեկնածուի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Մելիքյանը նույն պահանջով դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որը, սակայն մերժվել էր:
Ըստ թեկնածուի, ցուցակներում նման 200-300 հազար անուն կարող է լինել, ովքեր Հայաստանում չեն ու չեն մասնակցելու ընտրություններին: Մելիքյանը պայքարելու է իր այս պահանջի իրականացման համար: Նա չի բացառել նաև ինքնաբացարկ հայտարարելու տարբերակը:
Комментариев нет:
Отправить комментарий