Ֆեյսբուքում ալամ աշխարհի հարցերի անհաջող արծարծման փորձերից հետո Բաղրամյան 26-ից Երեւանի փոխոստիկանապետին ասացին` «Բազազ, ֆինիտա, վառվել ես…»: Ինքը` Բազազն էլ, հոգնել է ֆեյսբուքի պատատակերին անպտուղ գրառումներ թողնելուց` ոչ ծեծ, ոչ կռիվ…
Եվ ահա, «Ում ծեծել» հարցը հանգիստ չի տալիս Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան Բազազին: Մահակը պարապ է մնացել, եւ Բազազի հոգին արյուն է տենչում: Ու հանկարծ պարապ-սարապ զբոսանքի պահին աչքը ընկել է զբոսնող աղջիկներին ու կանանց, որ իրենց համար անպահանջատեր քայլում են ու արեւածաղիկ չրթում: Եվ քանի որ չէր կարող հանկարծահաս հարձակվել ու ծեծելու շաբաթների կարոտն առնել, նորից իրեն նետել է ֆեյսբուքի գիրկն ու հող նախապատրաստելով ապագայում թափվելիք արյունն գործերի գրառել.

«Արեւածաղիկ, չրթել, չրթողներ, չրթողների խումբ, չրթողների ազգ: Ազգս ամբողջությամբ չրթող է դարձել: Աջ ու ձախ, կին-տղամարդ, մեծ-փոքր, փողոցներում, զբոսայգիներում, մարզադաշտերում՝ բոլորը չրթում են: Ամբողջ քաղաքում՝ խանութներում, փողոցներում կամ արեւածաղիկ վաճառող են կամ չրթող:
Ռուսներին, ուկրաինացիներին տվեցինք անցանք, չրթող դարձանք…
Չրթենք, միահամուռ կեղտոտենք մեր քաղաքը: Չրթենք, թափենք, աղբ լցնենք, կեղտոտենք: Մեկ է այդ ամենի համար բոլորս քավության նոխազ ունենք՝ իշխանությունները, քաղաքապետարանը, նրանք են մեղավոր, որ քաղաքը կեղտոտ է…»:

Այնպես որ, եթե փողոցում արեւածաղիկ չրթելիս անսպասելի վրա հասնի ոստիկանության փոխանորդն ու աքացիներ տեղա, չասեք` «Էս պետությունն ինչու է չի զբաղվում համակարգի սանհիգիենայով»:
Անի Սարգսյան hayeli.am
Комментариев нет:
Отправить комментарий