Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.01.2012

Իսիկավա Թաքուբոքո

















Իմ այս խելագար, խելագար կյանքում 
Շատ է պատահում, 
Որ հանկարծ կանգնում ու խորհում եմ ես... 
Դու գիտե՞ս, գիտե՞ս, 
Արդյոք,ու՞մ մասին: 


***


Տարին վազում է տարվա ետևից: 
Քեզանից հեռու, 
Ամեն տարվա հետ 
Ավելի ուժգին Ես սիրում եմ քեզ: 

***



Ձեռնոցս էի հանում 
Եւ հանկարծ 
Ձեռքս կարկամեց: 
Սրտիս վրայով 
Մի հուշ գլորվեց: 


***
Ուղիղ վեց տարի 
Իմ հին գլխարկը 
Ես հագնում էի 
Ամեն,ամեն օր... 
Սակայն անգամ այն ես կորցրեցի: 

***
«
Նա գալու է»,
-ասացին ինձ: 
Ես վաղ արթնացա: 
Անհանգստացա, 
Որ ավաղ,արդեն էլ թարմ չեն այնքան Թ
ևքերն իմ ճերմակ վերնաշապիկի: 

***
«
Տարաբախտ իմ սեր»,
- Ես շշնջում եմ ինքս ինձ համար: 
Կեսգիշերն անց է: 
Մարող կրակին 
Ածուխ եմ լցնում: 

***

Խոնավ շղարշով պարուրված աչքեր, 
Այտին՝սև մի խալ: 
Ահա ամենը,որ ես հիշում եմ, 
Երբ որ աչքերիս առջև է գալիս 
Կինը հեռավոր մի բարեկամիս: 

***

Բավական է ես թույլ հոգոց հանեմ, 
Եւ կրծքիս խորքից աղմուկ է ելնում, 
Որը տխուր է անգամ 
Աշնանային 
Հողմի ձայներից:

Комментариев нет: