«Ոչմիթիզհող»
համազգային նախաձեռնություն
Ուշադրություն
Կազմավորվել
է «Ոչմիթիզհող»
անունով մահապարտների ջոկատ, որ շուտով
կմեկնի Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ։
Ջոկատում անդամագրվել են Արա Պապյանը,
Հայկ Մարտիրոսյանը, մոսկվաբնակ Արբակ
Խաչատրյանը, Ավետիք Չալաբյանը, Հրանուշ
Խառատյանը, Նարինե Մկրտչյանը, Արման
Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը, Ավետիք
Իշխանյանը եւ բոլոր նրանք, ովքեր
«հայրենասիրաբար» հրապարակավ կանգնել
են «ոչմիթիզհող» կարգախոսի պաշտպանության
թիկունքում։ Այս նախաձեռնության նպատակն
է գործով հաստատել իրենց ասած խոսքը, քանի
որ ոչ մեկը չի հասկանում, թե ինչու պետք
է մարդը, տաք տեղը նստած, «ոչմիթիզհող»
գոռա, իսկ դրա համար արյուն թափեն ուրիշները։