Երկարատև հիվանդությունից հետո մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը, ով բուժում էր անցնում Գերմանիայում, ինչից հետո բժիշկների խորհրդով նրան վերադարձրել էին հայրենիք:
Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։
Արձակագրի առավել հայտնի ստեղծագործություններից են «Խնկի ծառեր», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը» և այլն։
Ցավակցում ենք գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին, ընթերցողներին՝ սիրելի գրողի անժամանակ մահվան կապակցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий