Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.05.2013

Տարոնին «պլեն են վերցրել»

ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո, Տարոն Մարգարյանի շփումը լրագրողների հետ այնպիսի տպավորություն թողեց ինձ վրա, ասես քաղաքապետը կրակին յուղ էր դրել՝ հալեցնելու ու մոռացելՇտապել բառը մի տեսակ ջիգյարով չի, վռազում էր՝ յուղը կթափվի…  Լրագրողների հարցերն էլ քանի որ յուրատեսակ կրակ էին, ուզում էր «փախչել», բայց մեկ էլ կրակի մի բաց երախ քաշում էր նրա շորից ու ետ բերում
Կարծում եմ Տարոն Մարգարյանը հետաքրքիր նյութ տվեց իրավապահ մարմիններին, ու իրավապահները, եթե ուզում են «հոպ-ստոպ» անել, կարող են միանգամից շատերին անելՀիմա եմ հասկանում, թե ինչու Տարոնը չի սիրում հարցազրույց տալ եւ ճիշտ էլ անում է: Ոչ այն, ոչ այն, լրագրողական հետաքննությունից ձեռքերը վեր բարձրացրեց ու կրակի բերանը տվեց շատերին. «Մտածելու բան ունեն այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ունեցվածքն ազնվորեն չեն հայտարարագրել»: Այստեղ են ասել՝ Տարոն ջան, մեռնեմ քո տված հարցազրույցին էլ, քո ազնվությանն էլՈրո՞նք են այդ քաղաքական ուժերը: ԱԻ՞Մ-ը, որի առաջնորդն ընտրությանը մասնակցելու համար ժողովրդից էր հանգանակություն խնդրում, մահափորձից հետո էլ փող տվիք, որ կարողանա արտասահմանում բուժվել
Թե՞ ՀԱԿ-ը, որի առաջնորդը եթե երկրորդ տունն ունենար, անպայման հազար կանալով մեյդան կհանվերԿամ գուցե Տարոնն ուզում էր ասել՝ մյուս պետական պաշտոնյա հանրապետականներըկամ բարգավաճները
Այստեղ լրիվ համամիտ եմ մեր միլիոնապետի հետ. իբր Տարոնի ունեցվածքի չափ ո՞ր մի հանրապետական- բարգավաճ պաշտոնյան չունիՋահել, անփորձ տղա եք տեսել, սաղ-սաղ խորովու՞մ եքԶանգի պես Տարոնի ունեցվածքը կախել եք նրա ճակատից ու ամեն խոսելուց՝ գլխին եք տալիսՉէ՜, Տարոն ջան, ով որ քեզ խորհուրդ է տվել, որ ունեցվածքիդ մի մասը հայտարարագրես, քո վրա «աչոք է» հավաքել, էդ մի մասն էլ գցեիր էլի աներձագիկներիդ եւ այլ ձագուկներիդ անունով, ոնց որ իրենք են արելԴա նշանակում է, որ քեզ խորհուրդ տվողը ոտով-ձեռով քեզ գերի է վերցրել, մի քիչ  «լեվի գնաս», մեջտեղ կհանվի ՀԱԿ-ի բողոքըՔաղաքական լեզվով դա «կոմպրոմատ հավաքել է» նշանակում: Բա՜Տարոն ջան, քեզ «պլեն են վերցրել, քաղաքական պլեն»: Մնացածները երեւի ավելի վստահելի են եղել  կամ էլ կարեւոր չեն եղել քեզ խորհուրդ տվողի համարԻրավապահներին մնում է Տարոնին հարցնել՝ ովքե՞ր  են իրենց ունեցվածքը թաքցնողներըՉասես, Տարոն ջան, թե չէ գործդ ավելի կբարդանա, անուններ չտասՈր մոմենտին մեկին դեմ տվիր, «մեր օրը կընկնես»:

Հասմիկ Բաբաջանյան

Комментариев нет: