Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

10.05.2013

Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է

 Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է: Դա Առաջին նախագահն ասաց ու եթե մարդ գլուխ ունի իր ուսերին ու փորձի սեփական կամքով մի փոքր թեքել, կտեսնի, որ հաղթանակն իրոք հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է
 Նայե՜ք զբոսայգի ժամանող հյուրերին ու կհամոզվեք, որ հաղթանակը հազար հայր ունիԳործող իշխանիկները մեծից մինչեւ փոքր հաղթողներ են ու այնպիսի հպարտ կեցվածք ունեն, որ այլ բան չի մնում, քան մտածել՝ ինչի՜ վրա են այդպես հպարտացելՍեփական դիրքի ամրապնմա՞ն, կերակրատաշտից չհեռանալու՞, թե՞ ժողովրդին զրոյացնելու համար: Ո՞ր հաղթանակն է տոնվում, մայիսյան ո՞ ր հաղթանակըՀայրենակա՞նըՇուշիի ազատագրու՞մը, նախագահակա՞նը, քաղաքապետի՞նը, թե՞ բոլորը միասին: Սա ձեւ չէ, ով գահին է, իրեն ու իր շրջապատին է վերագրում հաղթանակը: Ինքն ու իր շրջապատն է շուքով ներկայանում: Կասեմ ավելին՝ ինչքա՜ն կեղծ թղթերով ՛՛ճարպիկներ՛՛ դարձան Արցախյան պատերազմի մասնակիցներ, հաշմանդամներ ու ինչքա՜նը դուրս մնացին, որովհետեւ չհասկացան, որ պատերազմի թուղթը հաղթաթուղթ է դառնալու՝ խաղաղ ժամանակներում: Հաղթանակից կարելի է օգտվել՝ հակառակորդի նկատմամբ, նրա՜ն պարտադրե՜լ, նրան թուլացնե՜լ, նրա՜ն թելադրել, իսկ մեր երկրում հաղթանակով պարտադրեցին սեփական ժողովրդին, ու դա հաղթողները չարին, այլ բոլորովին մի ուրիշ խավ: Ուրի՜շ խավ, ավարառու խավ

Պատերազմից հետո ականատես եղա, թե ովքեր էին ՛՛թալանը՛՛ բերում, ու հենց այդ թալանողներն էլ առան երկիրըԹալանողներն էլ առան հաղթանակըՀիմա հաղթանակ ենք տոնում: Ովքե՞ր են հաղթողները, նույնիսկ չեմ հասկանում: Բայց մի բան ակնհայտ է, ժողովուրդը չունի հաղթողի տրամադրություն, հաղթանակը քաղաքականացվել է: Մհեր Մկրտչյանը գրել է. ՛՛ Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց՛՛: Անկուսակցական դրոշ: Այս խոսքերն ինքնին պատասխանն է այն հարցի, թե ինչու ժողովուրդը չի սիրում մեր երգիչ, գրող, նկարիչ, սպորտսմեն իշխանական սպասավորներին: Չի կարելի՜ իշխանության միջից հանել գլուխն ու երգել, գրել ժողովրդի, խալխի համար: Դա ընդամենը կլինի իշխանական խռպոտ մրմնջոց: Չի՜ կարելի սեփականաշնորհել նրանց հաղթանակը, ովքեր իշխանություն չենՉի՜ կարելի Հաղթանակի օրը հեռուստաալիքներով, մամուլով ՛՛ոչնչացնել՛՛ Արցախյան պատերազմի ժամանակ հզոր թշնամու դեմ ելած աղքատ երկրի նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրան դավաճան հանել շաքարյանցների շուրթերովԴավաճանը չի՜ հաղթում, դավաճանը չի՜ ազատագրում, ամո՜թ է, գլխավոր հրամատարը չի կարող անտեղյակ լինել Շուշիի հաղթանակին, այդքան ծիծաղելի մի դարձեք:
 Սա ծրագրված քաղաքականություն է՝ ոչնչացնելու այն ամենը, ինչը իշխանական չէ, սա վտանգավոր քաղաքականություն է, կործանարար: Պարտությունը որբ է լինում: Եթե Առաջին նախագահը լիներ իշխանության գլուխ, այս նույն փնովողները, ցեխ շպրտողները կգովերգեին նրան, չէ որ ժամանակին էլ այդ գործով էին զբաղված, կաստվածացնեին նրան, պատերազմի հերոս կանվանեին: Այդպես չի՜ կարելի, պատմությունն իրական փաստեր է արձանագրում, առաջնորդվեք փաստերո՜վ, իրերը կոչեք իրենց անուններով: Առաջին նախագահը իշխանություն չէ, եւ նա մասնաբաժի՞ն չունի հաղթանակի մեջ: Ինչու՞ եք հաղթանակն ընդունում բաց բռերով, իսկ հաղթանակը ժողովրդի հետ նվաճողին՝ դուրս մղում: Կոմանդոսին կամ մեկ ուրիշ հերոսին, որը պարծանք է հայ ժողովրդի համար, ինչու՞ եք ուղղորդում: Եթե Կոմանդոսը մոռացել է, ժողովուրդը չի մոռացել, թե ինչ վիճակում էր հայտնվել ազգային հերոսը, երբ իշխանությունների հետ չէրՇատ բաներ կան, որոնց մասին հարկ է լռել, որովհետեւ մեր երկրին պատիվ չի բերում, որովհետեւ հաղթող երկիրն իրավունք չունի սեփական կեղտը դուրս հանել: Պարտությունը որբ է լինում: Այո, մեր երկրում պարտություն համարվում է միայն նախագահ չընտրվելը: Պարտություն է, որովհետեւ նախագահ չընտրվելուց հետո  բոլոր հաղթանակները վերցվում են քո ձեռքից ու ասում՝ ինչ ուզենք, կասենք, ինչ ուզենք, կանենք: Կարեւոր չէ, որ այդ նախագահն իր ձեռքով է մեդալ կախել քո անսիրտ դոշից, կարեւոր չէ որ ֆեսբուքում, անունը չեմ նշում, որովհետեւ բոլորն են ճղվում
«Բարեւ ազերին ու հիտլերին հաղթած , բայց Սերժին պարտված իմ հայ ազգ:  Նայում եմ զոհված տղերքի դեմքերին,ու սիրտս կտոր կտորա լինում.արա դուք մարդ եք, այ անաստված իշխանավորներ, էս ինչ արեցիք, ցանկացած արժեք ոչնչացրիքարա հերիքա լափեք, լափում էք, ջհանդամիս լափեք, բարոյապես ոչնչացմանը մի խթանեք» : Իսկ այս գործելակերպը բարոյական արժեքների ոչնչացման է տանումհաջորդ քայլը՝ ազգի կերպարի ոչնչացումն է լինելու: Եթե մինչ այդ Հայաստանում ազգի այլ կերպար մնացած լինի: Սա ոչ մի կուսակցության չհարող քաղաքացու խոսք է եւ, կարծում եմ, անտեղի չօգտագործեցի ազգի սիրելի Մհերի խոսքը՝ անկուսակցական դրոշակ: Եթե ուղղորդվեինք այս խոսքով, այսօր կարեւոր չէր լինի, թե ով է երկրի նախագահը՝ հաղթողները կլինեին նրա կողքին եւ ոչ թե խռոված մի կողմ կքաշվեին: Հաղթող երկրի նախագահը չէր ասի՝ պարտությունը որբ է լինում: Մնում է ավելացնել, որ այսօր ժողովուրդն է որբ ու մի կողմ քաշված, որովհետեւ իրեն ոչ մի բան չի վերապահվում:

Հասմիկ Բաբաջանյան

Комментариев нет: