Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

06.05.2013

Իմ ասելիքը մայիսի 5-ից հետո

Ոնց հասկացա՝ էս օրերին լռելու իրավունք չունեմ:Փորձեմ ձեւակերպել ասելիքս:

1. Էն ամենը, ինչ ես արել ու անում եմ վերջին 5-6 տարիներին, չեմ անում, որ ինչ-որ դարակազմիկ բան տեղի ունենա: Պատրանքներ չունեմմարդկության պատմության ողջ ընթացքում միշտ եղել է ու կլինի պայքարը խավարի ու լույսի, չարի ու բարու միջեւ: Սա հավերժական պայքար է, որ ընթանումէ թե՛ առանձին վերցրած մարդու ներսում, թե՛ կոնկրետ հասարակության, թե՛ ողջ մարդկության:Եվ ուրեմն՝ ես անում եմ իմ անելիքը, իմ մասը, իմ փայ գործը: Անում եմ, քանի որ պատասխանատու եմ ինքս իմ առջեւ, Աստծո առջեւ, ու մնացածի՝ ծնողների, էրեխեքի, ընկերների, մոլորվածներիբոլորի: Անում եմ, քանի որ դա եմ տեսնում որպես ուղի՝ լույսն ու բարին ավելացնելու՝թե՛ իմ ներսում, թե՛ հասարակության ու մարդկության: Հետեւաբար՝ չեմ կարող հուսահատվելձեռք թափ տալ, գլխիկոր լինել: Որքան խնդիրը բարդ՝ էդքան անելիքը պատվաբեր, բարեբերարժանի՝ ջանք թափելու:

2. Էն մարդիկ, ում մեզնից ոմանք պատկերում են որպես ոչխարների,դեռ ընտրություններից առաջ եմ ասել՝ մենք ենք, մենք ինքներս: Ինձ համար չկան մենք ու իրենք: Չկան թշնամիներ, քանի որ բոլորի մեջ էլ կա բարին, կա Աստված: Նույն տեսակիկամ՝ նույն վիճակում գտնվող մարդիկ եղել են նաեւ մեր շրջապատում: Հիմա էլ կան: Մենք ինքներս, յուրաքանչյուրս ունենք մեր սահմանը: Ամեն մեկս: Ես չեմ դատում: Ես տեղի ունեցածն ընդունում եմ որպես իրողություն, որից պետք է եզրակացություններ անենք, վերլուծենք ինքներս մեզ ու մեր ժողովրդին: Մայիսի 5-ից առաջ ասում էի, որ ինչքան էլ պահենք տեղամասերըես ուզում եմ տեսնել մարդու ներսում կայացված որոշում, կամք՝ մաս չդառնալ ընտրակեղծիքներին:Մեր համաքաղաքացիները էդ որոշումն իրենց ներսում մայիսի 5-ին չկայացրեցին: Պետք է հասկանանք պատճառները, գտնենք արմատները, ձեւավորենք այլընտրանք, ուժեղացնենք դիմացինի ներսում թաքնված Մարդուն: Մենք ինքներս հրեշտակներ չենք: Ինչ անելու ենք, բոլորով ենք անելու:

3. Հայ ազգային կոնգրեսն ու Կոնգրեսում կատարվող իրական բարեփոխումները ցույց տվեցին, որ ճիշտ ուղու վրա ենք: Իշխանության արձագանքը դրա ապացույցն էր: Մեզ փորձել, փորձում ու փորձելու են փոխարինել կեղծ, վերահսկելի, դոնդողանման «ընդդիմությամբ»: Այո, 10 տարի է, ինչ հսկայական ռեսուրսներ են դրվում՝ խանգարելու մեր դավանած արժեքներիառաջընթացին: Այո, ԱԺ-ում էլ, Երեւանի ավագանիում էլ իշխանությունը կուզի տեսնել10 վերահսկվող ընդդիմադիր, եւ ոչ մի սկզբունքային կոնգրեսական: Մենք՝ նոր սերունդը,որ մտել ենք ՀԱԿ կուսակցություն, շատ կարեւոր առաքելություն ունենք: Ու մայիսի 5-ը դրաապացույցներից էր: Ասել եմ, կրկնում եմ՝ Կոնգրեսի տված պտուղները, ինչքան էլ ինձ նմանմեկի համար դրանք ակնհայտ լինեն արդեն այսօր, շատ-շատերի համար շոշափելի են դառնալու 20-30-50 տարվա կտրվածքով: Մենք ոտք ենք դրել էս ճանապարհին ոչ թե այսրոպեական դիվիդենտների,ոչ թե փողի ու վայելքների համար, այլ որովհետեւ մեր արժանապատվությունն է մեզ էդպեսստիպել: Մեկ մարդու «դարձի բերելը», փրկելը արժե 10 տարվա ջանք: Թեկուզ մեկին: Իսկ մեր շարժումն ու Կոնգրեսը վերջին 5-6 տարիներին իսկական հեղափոխություն են արել շատ-շատերի կյանքում:

4. Արտագաղթելու մասինկոնկրետ իմ թասիբն ինձ թույլչի տա գնալ ու «պատրաստի» պետություն, «պատրաստի» հասարակություն վայելել: Չեմ ասումթե ես սահման չունեմ, չեմ ասում, թե ես հերոս եմ: Ոչ, ամենեւին: Որպես մեկը, ով հավատումէ Աստծուն ու նրա ստեղծած մարդկությանը, ինձ համար խորթ են պետությունների ու ազգերի միջեւ սահմանները: Իրականում բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Ու էս իմաստով էական չէ, թե որ երկրում ես ապրում, ինչ հողի վրա են աճում քո շրջապատի ծառն ու ծաղիկը: Էականէ գտնել սեփական ուղին ու հետեւել դրան, հավատալ սեփական անելիքին: Իսկ մեր անելիքըայստեղ է, այս հողի վրա: Առնվազն: Սկզբի համար: Ուրեմն՝ գլուխներս բարձր, մեր միտքը՝բաց ու սուր, մեր լեզուն՝ ճարտար, մեր հոգին՝ ներող, մեր սիրտը՝ կարեկից, մեր կամքը՝անկոտրում, մեր իմաստությունը՝ բազմապատկվող, մեր դիրքը՝ արժանապատիվ: Էսօր կանք, վաղը՝չկանք: Եթե հարգում ենք ինքներս մեզ, ուրեմն մեր անելիքից չենք հրաժարվելու: Ավելի արժանապատիվ զբաղմունք աշխարհիս երեսին պարզապես գոյություն չունի:

Aramazd Ghalamkaryan   Facebook  սոցիալական ցանցի իր էջում գրում է.


06.05.2013

Комментариев нет: