«Լավ մի անգամ էլ փորձեմ մի պարզ բան բացատրեմ, չնայած, կարծում եմ անհույս է արդեն: Երբ որեւէ ընդդիմություն անընդատ տարբերություն է դնում իր եւ նախորդ բոլոր նմանատիպ ընդդիմադիր շարժումների միջեւ, հարցն այն չէ, թե ինչ-որ մեկը կարող է նեղվել դրանից, կամ, որ դա բարոյական չէ: Սրանք հարցի ոչ քաղաքական կողմերն են: Քաղաքական կողմն այն է, որ դու դրանով ընդամենն անուղղակիորեն հետին թվով հաստատում ես իշխանության քարոզչամեքենայի պնդումները ընդդիմադիր շարժումների մասին: Այսպես, երբ ասում ես, թե «ներկայիս պայքարը տարբերվում է 1996, 1998, 2003 եւ 2008 թվականների շարժումներից: Կան մարդիկ, որ պայքարել են ինձնից առաջ: Ես կարող եմ ասել, թե ինչումն է տարբերությունը: Այժմ չկա անունների եւ անհատների պայքար: Սա ողջ ժողովրդի պայքարն է», նշանակում է, որ նախորդները եղել են անունների եւ անհատների պայքարներ, այլ ոչ թե՝ ժողովորդի, ինչը եւ միշտ փորձել է ապացուցել իշխանությունը, եւ ինչը միշտ հերքել է ընդդիմությունը: Նմանապես եւ բոլոր մյուս այդպիսի դեպքերում (ասենք, երբ ասում ես, թե այս պայքարը ամենասահմանադրական ու խաղաղն է եւ այլն): Մարդկանց թվում է, որ սրանք ինչ-որ աննշան, երկրորդական խնդիրներ են, բայց սա առանցքային քաղաքական հարց է: Եթե սա ոչ թե մեկ, կամ երկու անգամ ասված ֆրազներ են, այլ կազմում եմ մեկ ամսվա ասելիքիդ կառուցվածքային առանցքներից մեկը, ապա չգիտեմ ո՞նց կոչեմ այն մարդուն, որի մոտ կասկածներ չեն առաջանում, որ սա գիտակցված ու մտածված մոտեցում է եւ համագործակցություն իշխանության հետ: Դե կամ էլ՝ քաղաքական եւ մարդկային անմեղսունակության վկայություն է, ինչ ասեմ:
***
Որ ասում էի, թե քանի օր լուրեր չեմ նայում, ու ավելի լավ է ձեզ համար, որ չնայեմ, չեիք հավատում: Այսօր նայում եմ ու ասեմ, որ վատ է վիճակը: Ահա եւս մի մեջբերում հավելում նախորդ գրառմանս. «Սարգսյանը շանս ունի գեթ մեկ անգամապստամբելու իրեն շրջապատող ստի եւ կեղծիքի մարդկանց դեմ: Եւ դա վերջնագիր չէ, այլ արժանապատիվարարքի կոչ: Բոլորը պետք է հասկանան, որ եկել է Հայաստանի քաղաքացու ժամանակը: Եւ ինչ էլ մենքանենք, անելու ենք ժողովրդի հետ միասին: Փրկիչների եւ միայնակ մարդկանց ժամանակն անցել է»: «Սերժն ունի շանս, բայց վատ շրջապատը իրեն խանգարում է» թեզը եւս առաջին անգամ չէ, որ կրկնվում է րաֆֆիական շարժման ընթացքում: Երեւի կարիք չկա բացատրելու, որ սա «երիտթեւական» առանցքային թեզերից է՝ իբր Սերժն ուզում է բարեփոխումներ անել, բայց վատ «օլիգարխիան թույլ չի տալիս»: Հիմա սա տիրաժավորվում է Հայաստանի հրապարակներից Րաֆֆու կողմից: Սա՞ էլ պատահական համարենք, էլի՞ կարծենք, որ սա ազնիվ ընդդիմադիր պայքար է, այլ ոչ թե «ռահվիրայի գիտակցված կամ անգիտակից քարոզչություն»:
***
Ամփոփելով նախորդ երկու գրառումներս. շատրեն ասում են, թե Րաֆֆին բան չի ասում, բայց նա լավ էլ ասում է, պարզապես, ինչպես ասում են, «ասողիկին լսողիկ է պետք»: Եթե կարդաք նախորդ երկու ստատուսներումս գրվածը, ապա կստանաք հետեւյալ պատկերը.
1. Սերժի շրջապատը վատն է, բայց նա կարող է դրանից ազատվել (փաստորեն Սերժն ինքը վատը չէ),
2. 1996-ի, 2003, 2008-ի ընդդիմադիր շարժումները եղել են անհատների, այլ ոչ թե ժողովորդի պայքար:
3. «Փրկիչների», այսինքն՝ մյուս ընդդիմադիր առաջնորդների ժամանակն անցել է: Մի խոսքով, իզուր էլ գնում ենք միտինգների, ավելի լավ է միանգամից Բաբաջանյան Արմանի խմբագրականները կարդաք, պրծնեք:
***
Լավ, այս «փրկիչների» պահն էլ երեւի առանձին գրեմ: Ուրեմն, այդ «փրկչի», «առաջնորդապաշտության» կոնցեպցիան մեր ժողովդրի գլխին սարքել են իշխանական քարոզիչները: Իբր մեր հասարակությունն ընդվզել է ոչ թե հանուն իր իրավունքների, ոչ թե հանուն օրինականության եւ արդարության, այլ՝ տարվելով առաջնոդների խարիզմայով: Այսպես են ասել Ստեփան Դեմրճյանի մասով, հետո Տեր-Պետրոսյանի մասով: Ստացվում է, որ հայ հասարակությունը անազատության արժանի եւ ցածր գիտակցությամբ հասարակություն է, իսկ իշխող եւ մտավորական էլիտաները բարձր գիտակցությամբ տերեր: Բայց սա չի համապատասպանում իրականությանը, որովհետեւ հասարակությունը բոլոր դեպքերում ընտրել է տվյալ պահի ընդդիմության առաջնորդին որպես իշխանության դեմ բողոքի նշան: Երբեք այդ առաջնորդենրը չէին հավաքի այդքան ձայն, եթե մարդիկ կողմնորոշվեին միայն իրենց դրական վերաբերմունքով: Իսկ, որ մարդիկ լուրջ են վերաբերվել միայն նախագահական ընտրություններին եւ հաշվի են առել լիդերի գործոնը, դա էլ բնական է, քանի որ մեր երկիրը նախագահական կառավարմաբ երկիր է: Այնպես, որ նրանք, ովքեր հիմա խոսում են «փրկիչների», «առաջնորդների» ժամանակների անցնելու մասին, կամա թե ակամա նպաստում են իշխանության մշտական քարոզչության տարածմանը եւ հաստատմանը: Կարծում եմ, սա պարզից էլ պարզ է: Եվ բումերանգի էֆեկտով սա խփելու է բոլոր ընդդիմաիրներին՝ ներկա թե ապագա»:
Комментариев нет:
Отправить комментарий