Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.03.2013

Փեսան ընդդեմ աներոջ

Փետրվարի 18-ից հետո Հայաստանում նոր իրականություն  է հաստատվել: Նախագահական ընտրություններում հաղթել է «Ո՛չ Սերժին» քվեն: Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա թե՛ քաղաքական, թե՛ վերլուծական շրջանակները չէին կանխատեսել նման իրավիճակ: Գոնե` հակասերժական քվեի ծավալների մասով: Ամբողջ խնդիրն այն է, որ նման սցենար չէր կանխատեսել  նաև իշխանությունը: Ու հիմա Հայաստանում սովորական շոկ է:

Խայտառակ շոկի առաջին ազդակները գալիս են միշիկական լրատվամիջոցներից: Վերջին մեկ շաբաթում փեսայի համակարգը սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Կա՛մ ասելիքը չեն պատկերացնում, կա՛մ շատ լավ գիտակցում են, թե ինչի մեջ են հայտնվել:
Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Միքայել Մինասյանը դիտմամբ է իր մեդիահամակարգը աշխատացնում աներոջ` Սերժ Սարգսյանի դեմ: Սա վարկած է, որը իրավունք ունի գոյության:
Կա նաև այլ վարկած:  Փետրվարի 18-ի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխանությունը հանձնել փեսային Ս. Սարգսյանին չի հաջողվելու: Ոմանք կարծում են, որ միշիկական համակարգը հենց այս գաղափարից  է ցայտնոտի մեջ ընկել ու հապճեպորեն նոր մարտավարություն կառուցել: Ի դեպ, մարտավարություն, որի մեջ Ս. Սարգսյանի շահերը այլևս հաշվի չեն առնվելու:
Դատե՛ք ինքներդ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ սրանք փոխանակ լռեին, չտեսնելու, չլսելու տային (Րաֆֆին այդ հարցում իրենց օգնեց սրտի ուզածի չափ)՝ քարոզչամեքենան դարձյալ սխալ մարտավարություն ընտրեց: Միշիկմեդիան մարտի 1–ի թեմայով ամեն կերպ փորձում է ուշադրություն շեղել դեպի Գ. Ծառուկյանը, Վ. Օսկանյանը ու ԲՀԿ-ն:
Հիշեցնենք, որ ժամանակին ըննդիմադիր լրատվամիջոցներով հրապարակվել էր հինգ տարվա վաղեմության մի խորհրդակցության մասին տեղեկատվություն: Ըստ այդմ՝ երբ հինգ տարի առաջ իշխանությունը կառավարության շենքում երկրի քաղաքական, իշխանական և ուժային էլիտայի հետ քննարկում էր ժողովրդի վրա կրակելու տարբերակը` Գագիկ Ծառուկյանը ասել է, թե ինքը կտրականապես դեմ է դրան ու երբեք դեմ չի գնա ժողովրդին, ու հեռացել էր կառավարության շենքից:
Բայց այսօր խնդիրը նույնիսկ սա չէ: Մարտի 1 –ը բոլորիս ողբերգությունն է ու երբեք չարժե դրա վրա էժան միավորներ վաստակել: Չի՛ ստացվելու: Կցավեցնի: Այսօր միշիկական քարոզչամեքենան դիմեց նման քայլի: Սա վտանգավոր է առաջին հերթին Սերժ Սարգսյանի համար: Ահա այստեղ է, որ ծագում է հարցը` ինչո՞ւ է փեսան վատություն անում իր աներոջը:
Ինչ-ինչ,  բայց այդ քարոզչամեքենայի տերերը պետք է հասկանան, որ Մարտի 1-ի թեման շահարկելը շատ (չափազանց շատ) վտանգավոր է: Պատկերացնո՞ւմ եք, եթե մի օր ոմանց նյարդերը չդիմանան և սկսեն մանրամասն պատմել կառավարության սենյակներում անցկացված խորհրդակցությունների բովանդակությունը: Շեշտենք` կառավարությա՛ն շենքում: Մենք բոլորս հիշում ենք , թե ով էր վարչապետը:
Եթե դա արվի այս հետընտրական լարված օրերին` դա կարող է լինել կործանարար: Իսկ ո՞ւմ նյարդերը կարող են չդիմանալ։ Կարծում ենք՝  շատերի: Օրինակ, բոլոր այն պաշտոնյաների` ում դեմ միշիկական մեքենան աշխատեց հինգ տարի շարունակ, նրանց` ում նա աշխատանքից հանել տվեց, նրանց` ում բիզնեսը վերցրեց  կամ օգտագործելով ազգակցական կապերը` նեղեց և այլն: Բանաձևը պարզ է. երբ դու մեծ թվով մարդկանց վատություն ես անում, նրանցից ցանկացածը կարող է և իրավունք  ունի քեզ պատասխանելու: Սա քաղաքականություն չէ, սա սովորական կյանք է: 
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում  էր Մարտի 1-ի բացահայտման հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, Գ. Ծառուկյանի կարգադրությամբ բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները մեկ գիշերվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից վերադարձան Երևան՝ «կողմ» քվեարկելու համար:  Այն ժամանակ ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն: Միայն Պետաիրավական հանձնաժողովում կայացած անհասկանալի համաձայնության շնորհիվ հարցը հետաձգվեց:

Комментариев нет: