Քեզ հետ պատահե՞լ է, որ երկար նայես մի սովորական բլրի կամ ծառի, կամ հեռվում երեւացող անտառի հետ գիրկընդխառն Եկեղեցու, եւ քեզ թվա, որ այնտեղ ես` այդ բլրի վրա, այդ ծառի տակ, այդ Եկեղեցու ներսում:
Ինձ հետ պատահեց: Պատահածն էլ բլուր չէր, ծառ չէր, հեռվում երեւացող անտառի հետ գիրկընդխառն Եկեղեցի էր: Հավատացյալ չեմ` քո իմացած: Տարեկան մեկ անգամ մտնեմ եկեղեցի, չմտնեմ. հիմնականում էլ պատահականությունն է պատճառ դառնում, որ մտնում եմ: Եթե մտնում եմ Եկեղեցի, մոմ եմ վառում: Մոմեր: Տերունական աղոթքն եմ շշնջում, որը մի ժամանակ, ահագին երկար ժամանակ` շշնջալիս կալուկապ էի ընկնում: Նույնիսկ եթե բացում էի Ավետարանն ու տառ-տառ կարդում: Տառ-տառ կարդալուց էլ էի կալուկապ ընկնում:
Հետո անցավ. ինչն էր պատճառը`չգիտեի: Մինչեւ հիմա էլ չգիտեմ: Հիմա ինչու եմ բոլոր բառերը հեշտ արտաբերում, էլի չգիտեմ: Տերունական աղոթքից հետո մեկ էլ իմ իմացած աղոթքներն եմ ասում: Ամենաշատը էս մեկը` Աստված ջան, Աստված ջան, թող պատերազմ չլինի, Աստված ջան, Աստված ջան, ափսոս են մեր էրեխեքը, թող ապրեն, Աստված ջան, Աստված ջան… Հետո դուրս եմ գալիս ու սկսում հիշել` էլ ում համար պետք է մոմ վառեի, որ չվառեցի: Սիրտս մղկտում է, որ մոռացել էի, բայց ետ չեմ դառնում: Մտքումս կրկնելով` Աստված ջան, Աստված ջան, Աստված ջան, գնում եմ իմ ճամփան:
Տարեկան մեկ անգամ այցելում եմ այս վայրերը, հենց այստեղ` պատշգամբում նստում ու նայում եմ Եկեղեցուն: Դե, երեւում է. հայացքս որ կողմ էլ տանեմ, ինքը կա, ուզեմ-չուզեմ` նայում եմ: Մի անգամ` կարճ, մի անգամ` երկար, մի անգամ` շատ երկար: Նայում եմ լուսաբացին, նայում եմ կեսօրին, նայում եմ երեկոյան, նայում եմ գիշերը: Ու որ նայում եմ, հետը խոսում էլ եմ: Ինչ մտքովս անցնի: Խոսում եմ ու ասում` մեղա, խոսում եմ ու ասում` մեղա… Հոգին հանում եմ իմ մեղաներով: Բայց հեռու է, ծառերի մեջ թաքնված, հազիվ գմբեթն է երեւում, ու թե լսում-չի լսում մեղաներս, մեկ է` Եկեղեցու ձայնը չի հասնում ինձ, ես խոսում եմ, ես` լսում, մեկ-մեկ էլ հուսահատությունից արտասվում եմ, թե` որտեղի՞ց այսքան մեղաներ:
Մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա…

Հավատացյալ չեմ` քո իմացած: Բայց սիրում եմ Նրան: Այնքան եմ սիրում, որ խնայում եմ: Շատ հազվադեպ եմ ինչ-որ բան խնդրում: Խնդրում եմ` Աստված ջան, Աստված ջան, մեր էրեխեքը ափսոս են, Աստված ջան, Աստված ջան… Միամիտ բաներ էլ եմ ասում`Աստված ջան, Աստված ջան, ինչ լինում է, թող ինձ լինի, էրեխեքին բան չլինի, Աստված ջան, Աստված ջան… Միշտ «էրեխեք» եմ ասում: Մի քանի անգամ փորձել եմ ասել` մեր ջահելներին, պատանիներին, զավակներին, որդիներին… Ինչ-որ կեղծ բան էի զգում ասելիս: Միայն «էրեխեք» ասելիս զգացի, որ ամեն ինչ հարթ գնաց, զգացի, որ բառն իրոք խորհուրդ ունի, որ բառը չպետք է դուրսպրծուկ դառնա ու ծամածռվի քո առաջ, բառը պետք է հոսի ու իր տեղը գտնի, խաղաղվի-մնա: Միշտ մտածել եմ ու միշտ մտածում եմ, որ ոչ միայն դուրսպրծուկ մարդիկ, դուրսպրծուկ բառերն էլ են աշխարհի կործանման պատճառ դարձել: Ու խնդրում էի մեր էրեխեքի համար, ու քանի որ բոլորն էդ պահին իմ էրեխեքն են, մտածում էի, որ կարող եմ խնդրել մոր պես, որ իմ էրեխեքի փոխարեն` ինչ լինում է` ինձ լինի, ու ինքս ինձ հանգստացնում էի, որ դա մեծամտություն չէ, թե` դու ո՞վ դարձար, որ… Երկար ժամանակ ինքս ինձ վախենում էի խոստովանել, որ Նրան էլ եմ սիրում այնպես, ինչպես մեր էրեխեքին: Այսքանն է, հավատացյալ չեմ` քո իմացած: Եկեղեցուն հեռվից նայելիս Նրան էրեխեքի պես սիրելու համար էլ եմ «մեղա» ասում, բայց ինչ կամ` կամ. սիրտս հազար կտոր է լինում, երբ պատկերացնում եմ, թե ոնց է ցավից մղկտացել: Աստծու Որդի էր, թե Մարդու Որդի, այս երկրի վրա մարմին ուներ, ու այդ մարմինը խոշտանգեցին իր նման մարմին ունեցողները: Հավատացյալ չեմ` քո իմացած, նույնիսկ զգուշանում եմ լինելուց: Տեսել եմ քո իմացած բազում հավատացյալների ու հասկացել, որ որքան խորանում են, այնքան խճճվում են: Տեսել ու հասկացել եմ, որ Աստծու հանդեպ սիրուց են խոսում, բայց չեն էլ զգում, որ ինչքան խրվում են` այնքան ավելի` իրենք իրենց են սիրում: Ու այսպես` Նրա անունը տալով`ավելանում ու ավելանում են եսապաշտները` իրենք էլ չգիտակցելով, որ իրենք իրենց շփոթել են Նրա հետ: Նեղ է, ահավոր նեղ է այդ ճանապարհը, ու դեռ չեմ տեսել մեկի, որը հաղթահարել է այդ նեղ ճանապարհը: Ու հիմա մտածում եմ` երանի նրանց, ովքեր չշփոթվեցին ու չշփոթեցին, ես իրենց երբեք չեմ հանդիպել, ես իրենց երբեք չեմ փնտրել:
Այդ օրն իմ հեռակա մեղան էի ասում` Եկեղեցու գմբեթին նայելով: Նայելով էլ որ ասում եմ` չէի տեսնում, գիշերը չի երեւում, խավարը ծածկում է Եկեղեցին էլ, նրան գրկած անտառն էլ: Տեղը մտովի գիտեի, նայում էի այդ կողմը ու ասում` մեղա: Ինչի՞ համար` մեղա, ի՞նչը` մեղա, չէի ասում, չգիտեի, դրա մասին չէի մտածում, որովհետեւ ո՞ր մեկի մասին մտածես:
Մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա, մեղա…
Ոնց հայտնվեցի Եկեղեցու ներսում` չգիտեմ: Ոնց փշաքաղվեցի մինչեւ ոսկորներս` մեն-մենակ մնալով Նրա հետ, չգիտեմ: Ոնց ետ-ետ փախա ու քարացա Եկեղեցու եւ կիսակառույց ռեստորանի միջակայքում` չգիտեմ: Ու ոնց հասկացա, որ Մարդն իր ողջ կյանքում Եկեղեցու ու Ռեստորանի միջակայքում է` մեկ մոտենում է Նրան, մեկ` մյուսին, կամ` մյուսի մեջ մխրճվում է ու Նրան մոռանում, չգիտեմ: Գիտեմ միայն, որ հուսահատ-հուսահատ հեկեկացի, ոռնացի, հեծկլտացի ու մարեցի:
Իսկ գուցե Նրա ճանապարհով գնալու միակ ուղին հենց դա՞ է, որ գիտակցում ես` չե´ս կարող գնալ այդ ճանապարհով: Որովհետեւ Մարդ ես:
Սա հետո մտածեցի:
Երբ շատ հեռու էի Եկեղեցուց:
Լիզա Ճաղարյան
Комментариев нет:
Отправить комментарий