ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն անդրադարձել է ՀՅԴ- ական Վահան Հովհաննիսյանի՝ իր հասցեին արված հայտարարություններին: «Արա՛, Դուք ո՞վ եք, որ Ձեզ կրակեն». երեկ ասուլիսում ասել էր Վահան Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանի հայտարարության վերաբերյալ, թե իր մահափորձի գործում կասկածում է ռուսական իմպերիալիզմի գործակալներին:
«Այսօր իմացայ, որ դաշնակցական Վահան Յօվհաննիսեանը իրեն շատ տարօրինակ է պահել․․․ Այնպիսի տպավորութիւն ստացայ, ասէս, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանուել։
«Այսօր իմացայ, որ դաշնակցական Վահան Յօվհաննիսեանը իրեն շատ տարօրինակ է պահել․․․ Այնպիսի տպավորութիւն ստացայ, ասէս, ինքն էլ նրանցից է, ովքեր ցավում են, որ ես չեմ սպանուել։
-Տղա՛յ ջան, մի՛ հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էութիւնը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո և քո հայրիկի չիրականացած երազները իրականութիւն դարձրած մարդու դեմ արուած մահափորձ է։ Վահա՛ն ջան, ինչո՞ւ մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես Ֆեյսբուկում տեղադրեմ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում և յիմա էլ չէմ ուզում յավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն էս դարձել։ Կարծում էս դա՞ է քո առաքելութիւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեև անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցութեանը չեմ փնովի, որովհետև բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եվ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։
Լավ եղի՛ր ու մի՛ մտածիր ներողութիւն խնդրելու մասին։ Ներուած ես․․․»,-գրել է Հայրիկյանը:
Վահան Հովհաննիսյանը «yerkir.am» կայքի միջոցով արդեն արձագանքել է Հայրիկյանի գրառմանը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահանի պատասխանն ամբողջությամբ.
«Կարծում եմ Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը ուրբաթ ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկի չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը իհարկե ոչ թե «ռուսական իմպերիալիզմի»՛ պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հարյիկյանը իհարկե իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաև ելեւյթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է , որ որևէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուի:
Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսևորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր «ԿԳԲ»-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ և շատ ուրիշների համար բավական է , որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել «ԿԳԲ-ի ագենտ» ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը:
Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ , քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով, այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Այդ է պատճառը, որ ինձ դժվար է հասկանալ մի մարդու, որը կարծես շատ լավ է զգում իրեն իշխանությունների ջանքերով ամայացած, անապատացած քաղաքական դաշտում: Անապատում ամեն թռչուն էլ սիրամարգ է, որը ամեն առիթ էլ կօգտագործի գեղեցիկ փետուրները ցույց տալու համար: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է:
Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ, որ պետք է ներեղություն խնդրելու մասին մտածեմ:
Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. «Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես»: Մի բարկացիր, առավել ևս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես: Իսկ ես չեմ ուզում, որ քո անիմաստ բարկության պատճառով այս ընտրություններում ձայներ կորցնես:
Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով»։
Комментариев нет:
Отправить комментарий