Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.02.2013

Երեւի կհիշեք

Վարպետ Օնիկ
Էն, հիշելիս կլինեք, չար մարդիկ կային, է', էն որ` զոռով մոտենում էին էն մայրթերեզիկ բազազներին ու օսիպովներին ու ասում էին` ծեծեք մեզ, ձերբակալեք, մեզ վրա կրակեք... Երեւի կհիշեք, էս մեր մայրթերեզիկները աղի-աղի արցունք էին թափում, թե` չէ, չենք կարա, վերեւն Աստված կա, բա մենք ձեզ կնեղացնե՞նք, հո թուրք չենք, էդ թուրքերն էին, որ հայերին ծեծում էին, սպանում էին, գաղթական էին սարքում, չէ, չենք կարա: Էս չար մարդիկ ասում էին` չէ, պըտի կարենաք, ախր դուք չգիտեք էէէէէէէ, թե մենք ինչքան վատն ենք, ախր որ իմանաք էէէէէէէէէէէ... Չէ որ չէ, մայրթերեզիկները չէին համաձայնում: Մեկ էլ էս չարերն ասացին` ասե՞նք, ասե՞նք, թե մենք ինչքան վատն ենք, հենց ասենք`վռազ մեզ կծեծեք էլ, կսպանեք էլ, կբանտարկեք էլ, կաքսորեք էլ, ասե՞նք... Էս մայրթերեզիկներն էլ ախր դե շատ էին բարի, սրտից խեեեեեեեեղճ-բաաաաաաաաան, զիջեցին` լավ, ասեք: Ու էս մեր չարերն ասին` դե ասում ենք, պինդ բռնվեք.... Էս մայրթերեզիկները պինդ բռնվեցին բազազից ու օսիպովից ու մի տեսակ խեղճ-խեղճ նայում էին, յանմ` լավ էլի, մի ասեք: Բայց դե հիշում եք, սրանք շաատ չար մարդիկ էին, չխնայեցին էս բարի մարդկանց ու տարան-բերին ու ասին` ուրեմն սենց, մենք ՀԱՅԵՑԻ չենք, էդ դեռ հեչ, մենք մի աաաաաաաաայլ ձեւի հայեցի չենք: Ու էստեղ մեր մայրթերեզիկներն է'լ չդիմացան: Ուրիշ ի՞նչ կարային անեին: Դուք լինեիք` ի՞նչ կանեիք... Տենց էլի, ծեծեցին, սպանեցին, բանտարկեցին, աքսորեցին: Բա չէ, պիտի թողնեին, որ իրենց նման հայեցիների կողքին Չհայեցիները թռփոշանային: Բա':

Լիզա Ճաղարյան

Комментариев нет: