Այսօր կարդացի Սերժ Թանկյանի նամակը ուղղված Սերժ Սարգսյանին և Սերժ Սարգսյանի պատասխանը Թանկյանին:
Բնավ ակնկալիք չունեմ պատասխան ստանալ Սերժ Սարգսյանից, որովհետև արդեն հինգ տարի է հայ ժողովրդի մեծ մասը նամակներ է գրում Սերժ Սարգսյանին ու բոլոր այդ նամակները մնում են անպատասխան: Հարցերը բազմազան են ու բազմապիսի, սակայն այսօր ինձ միայն մեկ հարց է հուզում. ես ինչպես հավատամ Ապահով Հայաստանին ու ինչպես հավատացնեմ Մարտի Մեկի զոհերի երեխաներին, որ նրանք ապրում են «Ապահով Հայաստանում», եթե իրենց հայրերին սպանած մարդիկ և սպանության հրաման տվողները ոչ միայն հայտնաբերված չեն, այլ նաև ազատ շրջում են Հայաստանի Հանրապետությունում, ինչ պատասխան տամ բանակում սպանված հարյուրավոր զինվորների ծնողներին, որոնց սպանած մարդիկ ազատության մեջ են, ինչ պատասխան տամ Վահե Ավետյանի երեխաներին, ում սպանության հրաման տված օլիգարխը Սերժ Սարգսյանի քարոզարշավին է մասնակցում... ինչ պատասխան տամ այն երեխաներին, ում հայրերը արտերկրում են , որովհետև հայրենիքում նրանց զրկել են աշխատանք ունենալու իրավունքից, ինչ պատասխան տամ իմ երեխաներին, որ ես գրականությունը թողած ամբողջ օրը զբաղված եմ իմ զզված քաղաքական վերլուծություններով ու ստատուս գրելով, որպեսզի գտնեմ պատասխաններ, ու չգիտեմ ինչ անեմ, որ որևէ բանով օգնեմ այս մարդկանց : Այդ մանուկների մեջ Սերժ անունով հաստատ մեկը կգտնվի, սակայն ես ինչ անեմ, որ օգնեմ նաև այդ փոքրիկ Սերժին, որ նա մեծանալուց հետո ինձ չմեղադրի, որ ես անզոր էի որևէ բան անել, որ նա գլուխը բարձր քայլի իր հայրենիքում...

Комментариев нет:
Отправить комментарий