Արմեն Ռուստամյանի դիմումը` 2012 թվականի նոյեմբերի 25-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորների մասին, էթիկայի հանձնաժողովը վարույթ էր ընդունել 2012-ի դեկտեմբերին: Հանձնաժողովը պիտի պարզեր` խախտել են պատգամավորները էթիկայի նորմերը նիստից բացակայելով, թե ոչ: Դիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս` հանձնաժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանն էր, ու Դավիթ Հարությունյանին, որպես 83-ից մեկին, ում վերաբերում էր դիմումը, նա թույլ չտվեց մասնակցել նիստին:
Այսօրվա նիստում, ձայների 3 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ
, հանձնաժողովը որոշեց, որ նոյեմբերի 25-ի նիստից պատգամավորների բացակայությունը հարգելի է եղել: Այդ մասին, հանձնաժողովի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
, հանձնաժողովը որոշեց, որ նոյեմբերի 25-ի նիստից պատգամավորների բացակայությունը հարգելի է եղել: Այդ մասին, հանձնաժողովի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր քննարկմանը, համոզված էր, որ հենց էթիկայի հանձնաժողովն է խախտել էթիկայի նորմերը:
Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելու մասին "Հանրապետական"-ն ու ՕԵԿ-ը դահլիճում չհայտարարեցին, ըստ Արմեն Ռուստամյանի` հենց այստեղ էր խախտում տեղի ունեցել. "Էթիկայի հանձնաժողովում քննարկվել է նոյեմբերի 25-ի նիստից բացակայած միայն "Հանրապետական" եւ "Օրինաց երկիր" խմբակցությունների պատգամավորների հարցը, քանի որ միայն նրանք են նիստից բացակայել` այն տապալելու նպատակով եւ դահլիճից դուրս հայտարարել նիստը բոյկոտելու մասին: Բացակայած պատգամավորներից յուրաքանչյուրի հարցը քվեարկվել է առանձին, ու չնայած ԲՀԿ-ն դեմ չէր նիստը տապալելու հարցով ՍԴ դիմելուն, միացել էր արտահերթ հրավիրելու նախաձեռնությանը, հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վահան Բաբայանը պնդում էր, որ միեւնույն է, բացակայելով` պատգամավորները էթիկայի խախտում թույլ չեն տվել":
Եթե Վահան Բաբայանը հանձնաժողովում չքվեարկեր հանրապետական պատգամավորների նման, կստացվեր` էթիկայի հանձնաժողովը որոշում է, որ ընդդիմության արտահերթ նիստը տապալած իշխանական պատգամավորները խախտել են էթիկայի նորմը: Ակնկալո՞ւմ է, Վահան Բաբայանը, որ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ իրեն կաջակցեն, երբ հանձնաժողովը կքննարկի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցը. Բաբայանն ասաց` իրավական հարցը պետք չէ խառնել քաղաքականի հետ: ԲՀԿ-ի ակնհայտ աջակցությամբ այս հարցը փակված համարելով` Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ի առավել վստահելի դառնալու մասին չուզեց խոսել.
"Ես չգիտեմ` ինչ է նշանակում ԲՀԿ-ն ավելի վստահելի է դարձել, մենք քվեարկում ենք ոչ թե ըստ կուսակցության, այլ ըստ խղճի մտոք":
"Ես չգիտեմ` ինչ է նշանակում ԲՀԿ-ն ավելի վստահելի է դարձել, մենք քվեարկում ենք ոչ թե ըստ կուսակցության, այլ ըստ խղճի մտոք":
Комментариев нет:
Отправить комментарий