Գալուստ Սահակյանն այն պատգամավորներից է, ում ասածներին դժվար է լուրջ վերաբերվել, քանի որ դրանք առաջին հայացքից քաղաքական զավեշտ են հիշեցնում: Ընդհանուր տպավորություն կա, թե Գրիգորիչը միշտ ինչ-որ անհավանական ու անհեթեթ բաներ է ասում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Գալուստ Սահակյանի ամենաանհեթեթ ու ամենածիծաղելի հայտարարություններն անգամ որոշ ժամանակ անց իրողություն են դառնում, և բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե անլուրջ վերաբերմունք էին դրսևորել, ստիպված են լինում խոստովանել՝ ուրեմն, Գալուստ Սահակյանը որ ասում էր՝ մի բան գիտեր: Նոր տարվա առաջին օրերին Գալուստ Գրիգորիչը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ.
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նա վստահություն է հայտնել, որ փետրվարյան նախագահական ընտրություններում գործող նախագահի օգտին կաշխատեն և նրան կսատարեն ոչ միայն ԲՀԿ-ական առանձին ներկայացուցիչներ, այլ նաև ընդդիմադիր թևի անդամներ: «Ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլ նաև ես արդեն կռահում եմ, որ ընդդիմադիր դաշտից էլ կան մարդիկ, ովքեր դրական են տրամադրված գործող նախագահի նկատմամբ»,- նշել է Գալուստ Սահակյանը: Հարցին, թե որտեղի՞ց նման համոզմունք, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Որովհետև անընդհատ ինֆորմացվում ենք, մենք այս պահին կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը բավականին բարձր վարկանիշ ունի»: Ու հիմա ինչքան էլ ընդդիմադիրները կոկորդ պատռեն, որքան էլ Նաիրա Զոհրաբյանը պնդի, թե ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի սատարելու, որքան էլ մյուս ընդդիմադիրներն ասեն, թե Գալուստի ասածներին պետք չէ լուրջ վերաբերել, թե իրենք Սերժ Սարգսյանին չեն սատարում ու նրա օգտին չեն աշխատում, միևնույնն է՝ աշխատում է ստերիոտիպային մտածողությունը.
«Եթե Գրիգորիչն ասել է, ուրեմն հաստատ մի բան կա»:Եվ իսկապես, Գրիգորիչն իրեն բնորոշ շատ պարզ, շատ հստակ ոճով ասել է՝ իշախանությունն ու ընդդիմությունը գործարքի են գնացել, ավելին՝ խաղը դեռ շարունակվում է, իսկ ընթացքի մասին Գալուստ Սահակյանն ու մնացած ՀՀԿ-ականները «անընդհատ ինֆորմացիաներ են ստանում»:
Այնպես որ, եթե իշխանության խաղերի ու ընդդիմության մերկապարի մասին ուզում ես նորություն իմանալ՝ Գալուստ Սահակյանին հարցրու:

Դավիթ Մանուկյան
Ծաղրանկարների հեղինակ՝ ՎԱՐՊԵՏ ՕՆԻԿ
Ծաղրանկարների հեղինակ՝ ՎԱՐՊԵՏ ՕՆԻԿ
Комментариев нет:
Отправить комментарий