Միանգամայն սխալ է այն տեսակետը, թե փոփոխությունների ձգտող զանգվածին դիմադրում է իշխանությունն՝ իր ուժային ուռճացված կառույցներով։ Սխալ է նաեւ այն տեսակետը, թե աներեւույթ կերպով մեզ ղեկավարում եւ ուղղություն են ցույց տալիս աշխարհի հզորները։ Ամենեւին ճիշտ չէ կարծիքը, թե զսպողն ու կաշկանդողը մեր ավանդույթներն են կամ, գուցե, ավանդույթների բացակայությունը։
Հայաստանում փոփոխություններ չեն կատարվում, որովհետեւ հասարակության՝ փոփոխությունների ունակ հատվածը մշտապես գտնվում է քաղքենու հզոր ազդեցության տակ։
Ո՞վ է քաղքենին. անկեղծորեն կփորձի պարզել փոփոխություն երազողը։ Դժվար է այս հարցի պատասխանը գտնելը, որովհետեւ անտեսանելի, անձեւ, անսկզբունք, անգաղափար զանգվածը, որը հացից առավել սիրում է տեսարաններ եւ տեսիլքներից առավել պաշտում հացը, բացահայտ դրսեւորումներ չունի։
Հանրահայտ գրող Սերգեյ Դովլաթովն ասում է. «Քաղքենին այն մարդն է, ում թվում է, որ հատկապես իր համար պետք է լավ լինի»։
Եթե ուշադիր հետեւենք ինքներս մեր վարքին, կտեսնենք, որ ապրված ժամանակի մեծ մասը վատնել ենք ոչ թե ինքնադրսեւորման, այլ՝ ինքնապահպանման վրա՝ այդպիսով համալրելով քաղքենության շարքերը։
Անտոն Չեխովը քաղքենուն համեմատում է գետի դեմ կառուցված ամբարտակի հետ։ «-Քաղքենությունը մեծ չարիք է,-ասում է։- Այն՝ գետի դեմ դրված ամբարտակի պես, մշտապես ծառայում է լճացմանը»։
«Տափաստանի գայլը» վեպում՝ խոսելով քաղքենու մասին, Հերման Հեսսեն ասում է, թե «անվերապահությունն ու բացարձակությունը նրա (քաղքենու) համար անտանելի են»։ Ըստ Հեսսեի՝ քաղքենին ձգտում է պաշտպանվածության եւ անվտանգության, իսկ ազատության փոխարեն` նախընտրում հարմարավետությունը։
Քաղքենին իդեալներ չունի։ Նրա ամենամեծ նպատակը հակադրության բացակայությունն է։ Իսկ առանց հակադրության չկա քննարկում, չկան սկզբունքներ, չկան լուծումներ։
«-Դա մարդկային հանրության եւ նրա անդամների հիվանդությունն է,- «Քաղքենություն» հոդվածում գրում է ռուս սոցիոլոգ Վալենտին Ուվարովը։- Այդ հիվանդության էությունը գոյություն ունեցող կարգի մոտալուտ վախճանի կանխազգացումն է»։
Քաղքենին վախենում է, որ նոր աշխարհակարգում ինքը տեղ չի ունենալու եւ ապրում է անընդհատ ահի ու անելանելիության զգացումներով։ Ուվարովի կարծիքով՝ քաղքենին իր անդորրը պահպանելու համար պատրաստ է գնալու ամեն ինչի։ «Ամեն ինչ ասելով՝ պետք է հասկանալ հնարավոր եւ անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի, գոյություն ունեցող եւ դեռ չհորինված վայելքներն ու հաճույքները»։
Այս ամենն ունենալու եւ պահպանելու համար քաղքենուն հարկավոր է հասարակական կայուն համերաշխություն։ Համերաշխության, որի պատկերային համարժեքը ձեռքսեղմումն է, գերագնահատումը միտված է ոչ թե ազգի ամբողջականության պահպանմանը, այլ՝ միայն եւ միայն քաղքենի զանգվածի գոյությանը սպառնացող վտանգների վերացմանը։
Քաղքենին պատրաստ է օգտագործվելու ցանկացածի կողմից, եթե միայն նրան տրվի անհոգ հարատեւման երաշխիք։ Պատրաստ է ծառայելու, եթե միայն նրան ասվի, որ անդորր խաթարող ամենայն ինչ զսպվելու է։
Կեղծիքը քաղքենության շարժիչն է։ Անկեղծության ցանկացած դրսեւորում կարող է խաթարել կայունությունը։ Իսկ կայունության ցանկացած խաթարում, երբեմն անտեսանելիության աստիճան, սեղմում է քաղքենության շրջանակը։ Այսինքն՝ քաղքենու համար առաջանում է տեղն ու դիրքը կորցնելու, վայելքից ու հաճույքից զրկվելու վտանգ։ Քաղքենությունն ինքնին ոչինչ է, եթե կայունության կամ լճացման շնորհիվ չի ընդլայնվում հարկադիր մոլորության մատնված ժողովրդական զանգվածներով։ Կայունությունը պարարտացնում ու միաժամանակ զրահավորում է քաղքենությանը։
Քաղքենությունն ամենից շատ վախենում է ա՛յդ «զրահի» կորստից։ Քաղքենության պտուղը համտեսած մարդը հասկանում է, որ ոչ մի նախագահ, ուժային ոչ մի կառույց չի կարող այնպես երաշխավորել իր պաշտպանությունը, ինչպես դա անում է անտեսանելի այդ դասակարգը։
Դրա համար քաղքենությունն ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի շարժումը։
Դրա համար քաղքենությունն աստվածացնում է ոչինչը՝ միաժամանակ ինքն իրեն սրբացնելով «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացություններով:

Տիգրան Պասկևիչյան 12.10. 2012
Комментариев нет:
Отправить комментарий