Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

07.09.2012

ԲՀԿ խոսնակ. Սարգսյանը փորձում է վարկաբեկել Ծառուկյանին

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է թերթերից մեկի հրապարակմանը և պատասխանել լրագրողներից մեկի հարցին.
-Պարոն Ուրիխանյան, այսօր օրաթերթերից մեկում հրապարակում կար երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար:
-Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք: Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է: Նրա տեղը և դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանական ընտրություններում և այն սպասումները, որը հասարակաությունն ունի Ծառուկյանից:
Անցնենք բուն հարցին. գիտեք, կարծում եմ ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ, առանց «թերթերից մեկում» կամ «մի ինչ-որ թերթ» և նման անհասցե ձևակերպումներից: Ես կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով: Թերթը, որի մասին դուք խոսում եք «Իրատես դե ֆակտոն» է, որի գաղափարական և ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է:
Եվ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն, փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև, լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ:
Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները, գոնե ժամանակավորապես:
Տվյալ լրատվամիջոցում և իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար և հետևողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ և անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլևս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել և միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման և մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետև մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում և բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետևյալը` մնան, որ հեղափոխությո՞ւն անեն:
Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը ևս տեղեկանա այն այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ, գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին:
Ամեն օր Աստծո անունը տալով և Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել: Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից, հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար:

http://lurer.com

Комментариев нет: