Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.08.2012

Լևոն Տեր- Պետրոսյանն է Շուշին գրավելու խնդիրը դրել

  • Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
  • Ինքնահաստատման հենց այդ միջոցն ընտրածները մարտական գործողություններին իրենց մասնակցության չափն ու կերպը եւ հատկապես իրենց անձի հույժ կարեւորությունն այնպես են ներկայացնում, որ լսողներին թվում է, թե գործ ունեն առնվազն դյուցազնական հերոսի հետ: Ի դեպ, այդպիսիք, նաեւ ինքնահերոսացման նկատառումներից ելնելով, առանց խղճմտանքի սրբագրում են պատմության` արցախյան պատերազմի տարիներն ընդգրկող ժամանակաշրջանը: Ու այն տպավորությունն է ստեղծվում, որ հենց այդ մարդու միֆական շնորհքի արդյունքն է, որ ազատագրված Արցախ, դիցուք` Շուշի ունենք: Ի դեպ, հենց Շուշիի ազատագրման օպերացիայի մասին է, որ զանազան-զարմանազան հերոսապատումներ են հյուսվում, եւ այդ պատմություններին ականջ անողներին, այդ թվում եւ նրանց, ովքեր անձամբ մասնակցել են պատերազմին, թվում է, թե «Սասունցի Դավիթ» էպոսից զատ` նաեւ «Ով՞ իրականում ազատագրեց Շուշին» անունով ասք էլ ունենք, որը, ինչպես եւ մեր էպոսը, մի քանի ճյուղից է բաղկացած: Եվ եթե էպոսի դեպքում այդ ճյուղերը չորսն են, ապա «ասքի» դեպքում դրանք առայժմ ի մի չեն բերվել: Շուշիի ազատագրման տարելիցից 2 օր առաջ տված ասուլիսում այդ հերոսապատումի մի ճյուղը փորձեց հյուսել գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), ով Շուշիի ազատագրումը համարում է ոչ թե հաղթանակ, այլ «հաջողություն»: Երեկ էլ «Հայացք» ակումբի հյուրն էր Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի համահեղինակ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ով Շուշիի ազատագրման մասին շրջանառվող լեգենդների հետ կապված որոշ «խմբագրումներ» արեց: Գեներալը Շուշիի հաղթանակը համարեց ողջ հայ ժողովրդինը, քանի որ բառացիորեն ողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաեւ սփյուռքահայությունը, մասնակցության տարբեր դրսեւորումներով. ոմանք` զենքով, ոմանք` նյութապես, ոմանք` բարոյապես, ներգրավված էր այդ հաղթանակում: Վերջինս առանձնակի մեծ ակնածանքով խոսեց հատկապես Արցախի մեր հայրենակիցների մասին, ովքեր «ոչ մի վայրկյան չընկրկեցին ու հերոսաբար պահեցին իրենց հողը»: Ինչ վերաբերում է շրջանառվող այն համառ պնդմանը, թե «Հայաստանի ղեկավարությունը չէր ուզում ազատագրել Շուշին», եւ որ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «տեղյակ չէր դրանից»` գեներալը «ստահոդ» բնորոշեց այդպիսի խոսակցությունները` նկատելով. «Բոլոր մարտական գործողությունները պլանավորվում եւ ղեկավարվում են գլխավոր շտաբի կողմից: Գլխավոր շտաբն է երկրի ուղեղը` ռազմական փոխհարաբերությունների առումով, եւ իհարկե նաեւ երկրի նախագահը: ՀՀ նախագահը Շուշին գրավելու պահանջ դրեց, նա սահմանեց Շուշիի գրավման օպերացիայի քաղաքական նպատակը... ՀՀ նախագահն է ղեկավարել այդ ողջ օպերացիան, քանի որ նա էր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ առանց նրա հրամանի գլխավոր շտաբը չէր կարող գործողություններ ծավալել»: Գեներալը հայտարարեց նաեւ, որ «վերեւներից» օպերացիան իրականացնող ուժերի վրա ոչ մի ճնշում էլ չի գործադրվել: Մեր խնդրանքով պրն Դալիբալթայանը որոշ պարզաբանումներ տվեց. «Տեր-Թադեւոսյանին հրահանգ էր տրվել գլխավոր շտաբի կողմից, եւ ես այդ ժամանակ նրա հետ էի, հսկում էի, որպեսզի ճիշտ կատարի իրեն տրված հրահանգները, եւ որպեսզի տանուլ չտրվի մարտը: Եթե նա ուզում է սեփականաշնորհել Շուշիի հաղթանակը` թող, թող եռակի հերոս դառնա, ինձ համար կարեւորն այն է, որ ես պլանավորել եմ այդ օպերացիան եւ ապահովել դրա իրականացումը: Ինձ հերիք է այն, որ այսօր Արցախն ազատագրված է եւ ժողովուրդն ազատ է ապրում»: Մեր այն դիտարկմանը, թե Շուշիի ազատագրման մասին խոսելիս դրանում ներդրում ունեցած շատ ազատամարտիկների անուններ դիտավորյալ չեն հիշատակվում, գեներալ-գնդապետը հակադարձեց. «Յուրաքանչյուրն իր ժամանակին ու իր ունեցած վաստակի չափով կհատուցվի, այսօր էլ դեռ պարգեւատրումների գործընթացը չի ավարտվել: Եվ այն տղաները, ովքեր դեռ չեն ստացել իրենց արժանի հատուցումը, թող որ սպասեն, իրենց հերթն էլ կգա»:

  • Հեղինե Մանուկյան

2 комментария:

Harry Smith комментирует...

Im shat mot enkera Hrazdani Jrarat gyuxic Mxitar Gevorkyana nuynpes masnakcel e Shushii azatagrmana yev mi tari anc zohvel Kalbajarum. Nra entanikin voch mi ognutyun chi cuyc trvel. Avelin nra anuna yes voch mi tex chem el kardacel. Yes hishum em im enkeroja, hargum nra hishataka yes misht porcel em ognel nra entanikin hnaravorin chap...Herosnera zohvecin u kamac kamac moracvum en... Isk talanchinera aysor aprum en anhog zbaghecnelov shat barcr pashtonner...Ardarutyun chka...

vardan Hovhannisyan комментирует...

Խոնարհ Հերոսներ

Խոնարհ հերոսներ մեր ազատամարտի,
Դուք ճաշակեցիք հայոց փորձության դառը գավաթը,
Նետվեցիք անվախ ընդեմ թշնամու,
Զոհաբերելով ընտանիքն անգամ,
Դու՛ք չվարանիք, և ոչ մի վարկյան,
Կանգնեցիք պաշտպան ապառաժի պես,
Զարկեցիք զարկվաք, սակայն մեզ բերիք.
Հայոց ցնծության գարունները վառ,
Տարաք հաղթանակ, այս Գոյապայքարում,
Մինչդեռ ժամանակն, այլ բան է ասում,
Երեկվա վիշտը, մնաց անցիալում,
Պատերազմի մասին, իսկ ո՞վ է հիշում...
Հերոս է ահա Կամոն փառապանծ,
« Բլոգ » է հիմնել ազգին նվիրված: (KAMOBLOG )
Ժամանակների այս հողմապտույտում,
Թացն էլ չորի հետ, այրվում է գնում:

Նոր « հերոսների » հսկա բանակում,
Երեկվա քաջին, իսկ ո՞վ է հիշում...
Բարեգործների անուն վաստակած,
Կերպարներ ունենք, « ազգին նվիրված »
Իսկ ապառաժը, մեր ազատամարտի,
Մի փոշեհատիկի, արժեք էլ չունի:
Տեսա՞ր, ժամանակը իրենը ասաց...
Երեկվա դասալիքն, հերոս է հարգված.
Անիվը պատմության, չես կարող շրջել,
Դավաճաններից չենք կարող պրծնել,
Դավաճանը մեր, խաչն է անբաժան,
Դա ես չեմ ասել, հնուց է ասված,
Վախկոտը ավա՜ղ, կեղծ հերոս դարձած.
Երկրի գահին է այսօրով բազմած,
Գեներալներով ձեր հերոսացրած,
Շքահանդեսի առջևն են կանգնած,
Կարծես երեկվա, Մեծ հաղթանակների,
Փառապանց Հերոսը, հենց իրե՛նք լինեն...
Միշտ օտարներին, մատնացույց արել,
Թե հայոց պատմությանը, էջերն են կեղծել,
Ցավոք այս օրը, այրերը երկրի,
Իրենք են գրում, էջերը ստի,
Հայոց պատմության, էջերն են կեղծում,
Եվ հերոսացած, անցյալը են կերտում:
Իրենց մասին էլ գրքեր են գրում,
Ձոներ և երգեր, տաղ ու շարական,
Հերոս կարգելով, երեկվա բոզին,
Խաբում են ազգի, եկող սերունդին,
Ու իրական հերոսին ավա՜ղ, տալով ոտնատակ:

Խոնա՜րհ հերոսներ, բարի եք այնքան,
Որ մայրը թշնամու, հարգում էր անգամ,
Որ ազատամարտի հերոսի առջև,
Գալիս էր ծնկի ու ձեռքն համբուրում,
Մինչդեռ երեկվա հերոսներն այսօր,
Դարձել են մի լուռ թափառ ճգնավոր:
Երկրիդ այրերը, Ձեզ դավաճանեցին,
Ու սուր դաշույնը, թիկունքդ խրին,
Ճակատից հեռու` առանձնասենյակում,
Իրենց հերոսական, անցալ էին կերտում,
Ու ժամանակը, իզուր չեն վատնել,
Այսօրվա օրով, հերոս են դարձել,
Կուրծքը զարդարել, փառքի նշանով,
Եվ հերոսական, սուտ պատմություններով,
Ինչ որ չարեց, բանակը թուրքի,
Արին դավադի՛ր, այրերը Երկրի,
Խոնարհ Հերոսնե՛ր, այնքա՜ն խոնհար եք,
Որ լուռ ու անձայն, ձեր խաչն եք տարել,
Պատառն եք մուրում, ձեր իսկ գոյության,
Սակայն լռում եք, ի սեր Հայության,
Երկրիդ այրերը, դարձրին դավաճան,
Ինչպես ասում են « հսկան չի ընկնում,
Իր յուրայինի գնդակն է խոցում »:
Ու դու՛ք խոցվեցիք, լռելով այդպես,
Քանի որ մեր պատմության, միակ վկան եք:

31/03/2012 Ազատամարտիկ