«Առավոտ»–ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին, ասել է, թե իր կարծիքով Տիգրան Առաքելյանի հայտարարության հեղինակը ինքը՝ Տիգրանը չէ։
«Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի։ Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում և շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ բաղաքական հարթակում։ Ա՛յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»։
Այս մասին, Լուրեր.com–ը զրուցեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանի հետ։ Նա Եսայանի այս հայտարարությունը որակեց առնվազն ոչ բարոյական։
Գայանե Համբարձումյան
1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий