Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.11.2011

Կոմանդոս. «Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը»

Հարցազրույցն Արցախի հերոս, ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ:
Վերջին շրջանում Ադրբեջանը հաճախակիացրել է ռազմատենչ հայտարարություններն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները,  ինչի հետևանքով նոյեմբերի 19-ին և 20-ին  ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից սպանվեցին 2 հայ զինվորներ: Հետո ԼՂՀ պաշտպանական բանակը վերսկսել է պատժիչ գործողությունները, ինչի հետևանքով մարդկային կորուստներ ունի նաև հակառակորդի զինուժը: Դուք որպես ռազմական գործիչ , ով տիրապետում է շփման գծում տիրող իրավիճակին, ինչ է իրականում կատարվում, միայն հայկական կողմի պատժիչ գործողությունները բավարա՞ր են, որ թուլանա լարվածությունը ճակատային գծում:
Հակահարված,  իհարկե,  պետք է, բայց կարծում եմ, նախևառաջ ամեն օր պիտի ամրապնդենք մեր դիրքերը, թե չէ երկու հոգու իրենք խփեն , դրա դիմաց 6 հոգու մենք, միայն դրանով չենք խուսափի կորուստներից :
Բացի այդ, մեր զինվորներն էլ պիտի զգուշավոր լինեն , եղել է, որ անզգուշության հետևանքով ենք զոհեր տվել: Ի՞նչ ա սնայպերը, տեսնում է գլուխը հանած զինվորի` խփում է : Ես անընդհատ դիրքեր եմ գնում, բացատրում զինվորների անվտանգության տարրական կաննոները: Հակառակորդի դիպուկահարները վարձու են հիմնականում, մենք դա չպետք է մոռանանք:  Ի դեպ,  վերջին շրջանում նրանք աղջիկների են վարձում: Մեզ մոտ էլ դիպուկահար աղջիկներ կան, ես նրանց սովորեցնում եմ` դուք մարդասպան չեք, այլ պաշտպան: Մենք չպետք է խախտենք հրադադարի ռեժիմը:
Պարոն Թադևոսյան, ի՞նչն էր պատճառը , որ դուք այդպես էլ ռազմական և պաշտպանական համակարգում բարձր պաշտոններ չստանձնեցիք , այն դեպքում,  երբ ձեր ռազմական գիտելիքների շնորհիվ ունեցանք հաղթանակներ և կամավորական շատ ջոկատներում ռազմական խորհրդատու եք նաև եղել: 
Արցախյան պատերազմի ժամանակ ես խաղաղության աղավնու դեր էի խաղում:
ՀՀՇ- ի և դաշնակցականների միջև: Արդյունքում,  երկուսի համար էլ ատելի եղա: ՀՀՇ-ն ասում էր դաշնակցական ես, դաշնակցականները` ՀՀՇ-ական,  և Շուշիի ազատագրումից հետո ինձ ազատեցին : Եվ հետո, Մոնթեի օրինակով,  չէի փորձում պատերազմի դաշտում հարստանալ: 
Քանի որ խոսեցիք Շուշիից, պարոն Թադևոսյան,  ճի ՞շտ է , որ առաջին նախագահից գաղտնի եք ազատագրել Շուշին: ՀԱԿ հանրահավաքներից մեկում Լևոն Տեր -Պետրոսյանն անձամբ այս հարցին պատասխանել չցանկացավ` նշելով, որ դա ռազմական գաղտնիք է: 

Ես քաղաքական հարցերի չեմ ցանկանում պատասխանել: Բայց լավ, կասեմ` նախ մենք Շուշիի ազատագրման օրը մայիսի 6-ն էր նշանակված, ուղղակի ամսի 5-ին ձյուն եկավ և պլանները խափանվեցին, անցնելով ձեր հարցին` իմ ղեկավարը, հրամանատարը Սերժ Ազատիչն էր, ես չգիտեի, թե Լևոն Տեր Պետրոսյանը գիտեր, թե ՞ոչ: Բայց մի բան հաստատ է՝ նա դեմ էր Շուշիի ազատագրմանը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հարց կար: Սրանից ելնելով՝ կասեմ ամեն դեպքում` չգիտեր: Ինձ համար շատ դժվար էր`վերևից ուրիշ բան էին ասում, հրամանատար տղաները` այլ: Ու մենք գնացինք այդ ռիսկին և հրաշք: Շուշիի ազատագրումը իսկական հրաշք էր`ռազմագիտական տրամաբանությունից և հաշվարկներից դուրս: Քանի որ այսօր Մոնթեի ծննդյան օրն է,  կուզեի ամփոփեինք Մոնթեի մասին հիշողություններով:
Ինչպիսի՞ն էր Մոնթե հրամանատարը, ասում են,որ նրան շատ հրամանատարներ դժկամությամբ են ընդունել:
Մոնթեի հետ ծանոթացել եմ Քարվաճառի ազատագրումից հետո: Մինչև հիմա պահել եմ այն օրագիրը, որտեղ նրա հանձնարարականներն էի գրառում: Հիշում եմ, որ իրար չէինք հասկանում. դե ես արևմտահայերեն չէի հասկանում , նա էլ `ռուսերեն: Առաջին բանը , որ Մոնթեն արեց,  կարգավորեց կապի խնդիրը, թե չէ հակառակորդը մեզ էր լսում, մենք`  իրենց: Ինչ վերաբերում է Մոնթեին չընդունելուն , այո,  Մարտունիում Մոնթեին չէին ընդունում տեղի ճակատային հրամանատարները: Նրա վրա անգամ կրակել են, որովհետև բարկանում էր ,երբ գողանում էին՝ ասում էր պատեազմ ենք եկել կռվելու: Հաճախ էր կրկնում, որ պատերազմի ժամանակ հրամանատարը չի կարող լինել կուշտ ու սափրված, աստղերը՝ ուսերին: Հետո,  իհարկե, Մոնթեին հաջողվեց հնազանդեցնել իրեն բոլորին, բայց իր մեթոդներով ,իսկ իր մեթոդն ազնվությունն էր: Հիշում եմ, մի անգամ Հայկազն իր ջոկատով եկել էր մեզ մոտ, Մոնթեի երեկոյան հանդիմանությունից հետո , առավոտն աստղերը համազգեստի վրայից պոկել էր:


Հ.Գ. 

Կոմանդոսը Շուշիի ազատագրման համար շնորհակալություն է հայտնում ՀՀ առաջին նախագահ   Լևոն Տեր-Պետրոսյանին»: «կոմանդոսը» Հանցագործ որդուն բանտից ազատելու համար  ստում է լկտիաբար:
Կարծում եմ՝ այս տեսահոլովակները պատասխան է բոլոր բաշիբոզուկներին  և իհարկե «կոմանդոս» կոչեցյալին ... 
Ի՛նչ անենք, էս մարդը  հետնամուտքերի  սիրահար է...

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

2 комментария:

Анонимный комментирует...

Ay anasun du inch gites, te ov Komandos@, ov a ira vordin, vor glxicd mec haytararutyunner es anum, aran haskanalu, mi hat berant klvanas myus angam Komandosi anun@ taluc araj.
Et vor du senc Herosneri masin himar baner es grum, shnchum es, u aprum es Ankax Hayastanum et Komandosi u mer myus azatamartikneri shnorhiv a ay angraget. Ay tenc angraget eq, dra hamar el es orin eq.

SUNNY комментирует...

Hetnamutqi sirahar@ du es u mamat ay caxvac pornik, vor qo shaheri hamar azgayin arjeqnerin es viravorum.