«Կազմակերպիչ անվան տակ երեւի չպետք է հասկանանք հանցագործության կազմակերպիչ, այլ էդ փուչիկները լիցքավորելու եւ հրապարակ տեղափոխելու (պատվիրատուներ-խմբ)»,-այսօր լրագրողների հարցման ի պատասխան, թե ովքեր են մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ պայթյունից 179 հոգու առողջությանը վնաս հասցրած փուչիկները լիցքավորելու պատվիրատուները, ասել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը «Իրենք (հանրապետականները-խմբ.) պատվիրել են լիցքավորել փուչիկները եւ էդ գործով զբաղվելու հետ կապված նա (Սերոբ Բոզոյանը-խմբ.) ինքը պետք է գիտակցեր, որ դա վտանգ ներկայացնող պետության արտադրանք է»,-ավելացրել է ոստիկանության պաշտոնյան։ Նա լրագրողներին տեղեկացրել է, որ փուչիկների գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին մեղադրանք է ոչ թե պայթուցիկ նյութեր օգտագործելու եւ տարածելու, այլ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող արտադրանք թողարկելու համար։
Քավության նոխա՞զ են գտել...
Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, նախաքննությունը շարունակվում է:

Ո՞վ է Սերոբ Բոզոյանը, ինչ-որ կազմակերպության աշխատակի՞ց, թե՞ անհատ ձեռներեց, ոստիկանությունից չհայտնեցին, ասացին, որ պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկություններից բացի`այլ տվյալներ դեռեւս չունեն:
Երեկ երեկոյան մեր թղթակցին հաջողվեց գտնել Սերոբ Բոզոյանին: Նա չի աշխատում ինչ-որ լուրջ ծառայությունում, չի աշխատում որեւէ խանութում կամ կրպակում: Նա երեւանյան փողոցներից մեկի (փողոցը չենք նշում) մայթեզրին նստած` ոչ թե գազով, այլ բերանով փուչիկ է փչում ու վաճառում: Այս մարդու «աշխատավայրը» միանգամից տրամաբանական մի շարք հարցեր է առաջացնում: Արդյո՞ք այս մարդը այդ վայրում կարող էր մի քանի հազար փուչիկ փչել, ու արդյո՞ք այդքան բարդ էր նրան գտնելը, որ ոստիկանությունը միայն նախօրեին է նրան մեղադրանք առաջադրել, արդյո՞ք նա հայկական արդի արդարադատության համակարգում քավության հերթական նոխազը չէ: Չափազանց խեղճ եւ վախեցած այս մարդը միանգամից հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցերին: Միակ բանը, որ նա կրկնել է` այն է, որ ինքը հոգնել է: «Ես չեմ ուզում խոսամ: Էս երեք ամսում հոգիս դուրս եկավ: Չեմ ուզում ոչ խոսամ, ոչ ինչ-որ բան խոսամ»: Արդյո՞ք իսկապես ինքն էր փչել փուչիկները, եթե` այո, ապա` որտե՞ղ եւ ինչպե՞ս, արդյո՞ք ինքը գիտեր, որ փուչիկները լիցքավորում է վտանգավոր գազով, այդ ինչպե՞ս էր ստացվել, որ ՀՀԿ-ն 7000 փուչիկ էր պատվիրել հենց իր մոտ: Այս եւ մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան:

«Ձեզ սպառնացե՞լ են, որ որեւէ բան չասեք»,- հարցրել է մեր թղթակիցը Սերոբին:
- Ի՞նչը պետք ա սպառնան: Ինչի՛՞ տեր եմ, որ ինչին էլ սպառնան: Հոգնել եմ արդեն ամեն ինչից, ուզում եմ` մեռնեմ գնամ: Չգիտեմ` ինչ անեմ:
- Արդա՞ր է, որ ձեզ մեղադրանք են առաջադրել:
- Էդ հետո կերեւա:
- Էդ հետո կերեւա:
- Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք:
- Այ ցավդ տանեմ, ես ինձ վատ եմ զգում հիմա, չեմ ուզում խոսալ: Մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Ըտեղ դիտավորություն կա՞: Բոլորին էլ պարզ ա, որ դժբախտություն ա տեղի ունեցել: Վերեւը Աստված կա, ինքը գիտի, թե ինչ ա եղել: Ես ի՞նչ կարամ անեմ: Չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ ծանր ա, ինչ դժվար ա:

- Ծանր է ու դժվար, քանի որ ձեզ մեղավո՞ր եք զգում, թե՞ ծանր է, որ ձեզ անարդարացի են մեղադրում:
- Ամեն ինչն էլ: Ամեն ինչն էլ:
- Ամեն ինչն էլ: Ամեն ինչն էլ:
- Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք այս դեպքի համար:
Մեր թղթակցի այս հարցին ի պատասխան` նա դառը ժպտացել է ու հեռացել:

Комментариев нет:
Отправить комментарий