Ծովինար Նազարյանը, անդրադառնալով եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանության և ՀԱԿ ակտիվիստների դատավարություններին, գրում է.
«Այս առավոտ, ինչպես ամեն երեքշաբթի (և չորեքշաբթի), ես և մայրս նորից ճամփա ենք ընկնում դեպի Իջևան՝ հերթական անգամ միայնակ կանգնելու անարդարադատության բութ պատի առաջ:
Իհարկե, մեզ հետ կլինեն մեր պաշտպանները, մի քանի հարազատ, և Իջևանում կմիանան տեղական երկու լրագրող:
Նիստերը Երևանից Իջևան տեղափոխելուց հետո՝ հունվարից, մեր նիստերը մարդաշատ չեն եղել ո՛չ լրատվամիջոցներով, ո՛չ քաղաքացիական հասարակությամբ, ինչով և դատավորն ու զինդատախազությունը հասան իրենց նպատակին՝ դատը բռի մեթոդներով տանելով հանցագործ նախաքննությունը դակելու ուղղությամբ:
Ցավոք, Երևանում դատ անցկացնելը նույնպես չի փրկում, երբ քաղաքական պատվերն առկա է, ինչպես եղբորս գործով է:
Այդպես՝ թքելով օրենքի և իրավունքի վրա, Երևանի կենտրոնում չորս պայծառ, լուսավոր ու ըմբոստ երիտասարդների դատապարտեցին 2-6 տարվա կալանքի: Եվ եթե մինչ այդ դա միայն տղաների դատն էր ու նրանց թիմի դատը, հանկարծ մարդիկ հասկացան, որ հարվածն իրենք են ստացել, իրենց են հարվածել՝ իրենց հետ նեմեցաֆաշիստական ռեժիմի դեմ պայքարող տղաներին հարվածելով: Քաղաքական այդ հասունացման համար ժամանակ էր պետք, և այն տեղի ունեցավ վերջապես:
Վաղը ես չեմ կարողանա լինել Երևանում, որովհետև պիտի նույն այդ ռեժիմի դեմ իմ կռիվը տամ Իջևանում, բայց իմ թիկունքը ապահով եմ զգում՝ մտածելով, որ դատախազության մոտ համախմբված են լինելու ամենատարբեր, երեբմն իրար հակասող հայացքների տեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղաքական ակտիվիստներ... Մեր կռիվը մեկն է, և յուրաքանչյուրիս հաղթանակը բոլորինս է լինելու:
Ընկրկնելու իրավունք չունենք: Չասեք՝ հեռու է, չասեք՝ զբաղված եմ:
Սա էլ հո Իջևան չի, Երևա՛ն է:
Բոլորս ժամը 17:00 միահամուռ գնում ենք դատախազություն՝ մեր բողոքը հայտնելու և հետևողական քայլերով ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՄԵԶ ԵՎ ՏՂԱՆԵՐԻՆ՝ Տիգրանին, Դավիթին, Սարգիսին և Արտակին:
Դա նախևառաջ ՄԵՐ ազատագրման ճանապարհն է: Վերջապես առկա է դրա գիտակցումը:
Զլանալ չկա: Ընկրկել չկա:»
Комментариев нет:
Отправить комментарий