Ես մարդ եմ . ցնցումներ , ցնցումներ , ցնցումներ ու դարձա անցնցում : Ես մա՞րդ եմ …
Մեքենան անցավ վրայովս . ներքին օրգանների ներքին արյունահոսություն . սպասի՛ր , ի՞նչ ես վախեցել . մենք սիրում ենք ամեն ինչի ներքինը , խորաթափա՜նց ենք : Ու իսկույն սկսում ենք թափանցել մեր ներքին արյունահոսության փիլիսոփայության մեջ . աննման ենք : Ներքին արյունահոսության բնականոն ընթացք , օրինաչափություն . էլ չեմ ուշաթափվում ու չեմ զգում , զգայարաններս բութ մեռնում են , արյուն են ուզում երեւի . արյան փոխներարկման ինստիտու՛տ . ես ինստիտուտներից փախչում եմ . էնտեղ մի անգամ էլ վրայովս կանցնեն ու կհամոզեն ,որ արյուն տվեցին , օ՜ , հու-մա-նի՛զմ , հիպոկրատի երդու՛մ , իսկը ՝ մանկավարժի՛ երդում : Երդում , երդում , կաղապա՛ր , կաղապարի մեջ գլխապտույտ , լաբիրինթոս ՝ բոլոր ինստիտուտներում ... Զգայականի կուրուստ , գիտակցության գրոհ …

Ես մարդ եմ , ու երբ ապակու պես փշրեցիր ինձ , ընկերներս հավաքեցին փշուրներս մի կերպ , կպցրին ինձ իրար ու ասացին ՝ շնչի՛ր : Ու շնչեցի իմ արհեստական շնչառությունը , որ հավասար էր փշրված մնալուն : Նրանք ինձ տանն էին պահում , որ էլ չփշրվեմ , չջարդվեմ , չկոխկռտվեմ ամեն մեկի կողմից, բ այց ես փախա փողոց ՝ անջատելով արհեստական շնչառությունս . կա՛մ կխեղդվեի , կա՛մ կշնչեի …
Ես մարդ եմ . կանգնել եմ փողոցում , աչքերս հանել , դարձրել եմ ցուցանակ ու իրազեկում եմ ՔԵԶ . « Ես մարդ եմ : Մի՛ սպանիր ինձ : Նորից չեմ ծնվի » :

Комментариев нет:
Отправить комментарий