Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

27.05.2012

ԵԽԽՎ զեկույցն օբյեկտիվ չէ և հնարավոր է, որ պատվիրված է Ադրբեջանի կողմից. Խ. Հարությունյան

Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցն օբյեկտիվ չէ, ավելին՝ չի բացառվում, որ պատվիրված է ադրբեջանական քաղաքական շրջանակների կողմից: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ նորընտիր պատգամավոր Խոսրով Հարությունյանը ( ԽԴՈ):
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնն իր զեկույցը կազմել է միակողմանի, երբեմն ոչ հավաստի տվյալների հիման վրա: «Նա օգտագործում է այնպիսի դրվագներ, որոնք չեն կարող զանգվածային խախտումների պատկեր ստեղծել: Հատկանշական է, որ բարոնուհու զեկույցում ոչ մի խոսք չի ասվում Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցված և նրա կողմից հավանության արժանացած ՀՀ Ընտրական օրենսգրքի մի քայլ առաջ լինելու մասին: Ոչ մի խոսք չի ասվում նաև ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելու նորարարության մասին: Եթե այդ տիկնոջ ասածները ճշմարտացի են, ապա ինչո՞ւ որևէ տեղ խախտումներ արձանագրող տեսագրություններ չեն հայտնվել: Եթե ընդդիմությունն ունենար այնպիսի ճչացող դրվագներ, ինչպիսիք փորձում է ներկայացնել անգլուհին, հասարակությունը դրանց մասին իրազեկված չէ՞ր լինի, youtube-ը լցված չէ՞ր լինի համապատասխան տեսանյութերով կամ մարդիկ Ազատության հրապարակ դուրս չէի՞ն գա: Բայց հանրությունն այլևս ընդունել և ճանաչել է ընտրությունների արդյունքները, հանրության շրջանակներում որևէ լարվածություն չկա: Միաժամանակ, ես հեռու եմ այն կարծիքից, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է եղել, բայց միաժամանակ փաստում եմ, որ ընդդիմությունն ուներ կատարյալ հնարավորություն՝ արձանագրելու ցանկացած ընտրախախտում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:


ՀՀԿ նորընտիր պատգամավորը շեշտեց, որ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը ստվեր է նետում ԵԽԽՎ-ի վրա: «Ես այդ կառույցի փոխարեն ամաչում եմ, որ իր ներկայացուցիչը կարող է նման զեկույց ներկայացնել: Մենք եվրոպական կառույցներին հրավիրում ենք ոչ թե մեզ պախարակելու, այլ օգնելու շտկել եղած թերությունները: Մինչդեռ այդ անգլուհին ակնհայտ պատվեր է ստացել գալ և փորձել սևացնել մեզ»:

Հ.Գ. Խդոն հաստատ կույր է: Անձնագրից անհետացող դրոշմակնիքները բավական է ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Իսկ տեսահոլովակները, որ անձնագիր են բաժանում իհարկե ԽԴՐԸ չի տեսել, որովհետև նա «կույր» է:

Комментариев нет: