Ամեն օր սովորական բարեւի փոխարեն լսում ենք զինվորի « ինքնասպանության » մասին , եւ եթե չենք լսում մի օր , պինդ պահում ենք մեր բարեւները : Ամե՛ն օր մեզ համոզում են , որ մենք ինքնասպանվող ենք , մեր բարեւները ուզում են կորցնել , որ ընտելանանք մեր ՝ « ինքնասպան » լինելու վեհ գաղափարին : Երեւի մտածում են , որ ում էլ էդքան ասեն , կհավատա , որ իրեն չեն սպասում , ինքն է իրեն սպանում : Երեւի շարք ու թեմատիկա են մտցնում , որ բթանանք ու սովորենք նորմա դարձած էս աննորմալ իրականությանը :
Երեւի՛... չգիտե՛մ ... Բայց մի բան պարզ է դառնում ամեն անգամ . ամեն անգամ , երբ սպանում են իմ ու քո զինվորին , գնալով համոզվում եմ , որ ավելի շատ ոչ թե զինվորներն են մեռնում ու սպանվում , այլ մենք , մե՛նք . կաթիլ -կաթիլ ,վստահ քայլերով մե՛նք ենք ինքնասպանվում , քան մեկ անգամ « ինքնասպանված » զինվորը , ով հաստատ իր մեջ երբե՛ք չսպանվելու ու ապրելու համար է զրկվում կյանքից :

Նա սիրում էր կյանքը , նրանք սիրում էին կյանքը ու գնացին , իսկ մենք մեռած ենք , մեռած , ամեն օր , ամեն պահ մահը գրկող , մահին ողջունող ու մեռնող : Ամեն զինվորի « ինքնասպանություն » հետ սպանում են ինձ ու քեզ...
Ես ուզում եմ ծնվել ... ճիչով ... բոլոր մահերը վանող ճիչով ...
Ռիմա Գրիգորյան 12.10.2011

Комментариев нет:
Отправить комментарий