ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը զարմացած և տարակուսած է ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականներից։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը։ Այն բավականին կոշտ է եղել։
Ըստ panorama.am-ի ` արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դավիթ.Հարությունյանը ընդգծել է. «...Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետևելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, և անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:
Հղում անելով 1990-94թթ ծնելիության և մահացության ցուցանիշերի տարբերությանը, Դավիթ Հարությունյանը նաև մեկնաբանել է ընտրողների թվի աճը, ասելով, որ այդ թվերի ծնելության ցուցանիշը «գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով», ուստի 2012-ին այդ քաղաքացիները առաջին անգամ ստացել են ընտրության իրավունք և համալրել ընտրազանգվածը:
«Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
«Այս կողմնակալ և անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
«Զեկույցը լի է մանիպուլյացիաներով»,- հավելել է Դ. Հարությունյանը

Комментариев нет:
Отправить комментарий