ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆՔ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ: Ավելի լավ ենք ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Բարի օր, ազատություն, արդարություն, անկաշառություն եւ տառաճանաչություն ընտրած եւ ձեր ուզածը չստացած ֆեյսբուքահայություն: Լֆիկնոցի ընտրատեղամասերից մեկում բովանդակալից անքուն օր ու գիշեր անցկացնելուց հետո մի քիչ քնել եմ, մի քիչ սուրճ եմ խմել, մի քիչ թերթել եմ կայքերն ու Ֆեյսբուքը, ու հարց եմ տալիս նրանց, ովքեր, այսպես ասած, իրար են խառնվել. մեկը գրում է` ես կլքեմ Հայաստանը, մյուսի ձեռքը եթե բռնող չլինի` ինքնասպանություն կգործի, երրորդն ուզում է ազգանունը փոխել... Իսկ ինչ է եղե՞լ որ... Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել: Չէ, ամենեւին: Դեմ չեմ, եթե ընտրարշավի շրջանում հանցագործ իշխանություններին չծառայեին որոշ «անաչառ» կայքեր եւ որոշ «ընդդիմադիր» կուսակցությունիկներ, գուցեեւ մի քանի տոկոս էլ ավելի լինեին մեր ձայները: Բայց ավելի լավ է` մեր այդ ձայների հաշվին եղած փուչիկներն էլ պայթեն-պրծնեն, մենք էլ մեր անելիքն իմանանք: ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆՔ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ: Ավելի լավ ենք ՊԱՅՔԱՐԵԼՈՒ` մեր սեփական սխալներն ու թերացումները վերլուծելուց հետո: Թող նրանք մտածեն` ոնց են ապրելու սրանից հետո, ովքեր առավոտ ծեգին նորից սկսել են աղբ լցնել մեզ վրա նեմեցի ու միշիկի կայքերում: Մենք բացճակատ առաջ ենք գնում ու գնալու ենք` այնքան` մինչեւ էս երկիրը երկիր դարձնենք: Ու դարձնելու ենք: Ոչ էս ԱԺ ընտրություններով է սկսվել էս երկրի պատմությունը, ոչ էլ էս ընտրություններով ավարտվելու է: Ժպտացեք: Եթե հավես ունեք, մի հատ էլ բարձր ծիծաղեք նրանց վրա, ովքեր Կոնգրեսից երես են թեքել, որ նեմեցի հացը լափեն ու նրա «գաղափարախոսությամբ» առաջնորդվեն, ու էս գիշեր չեն քնել, որ առավոտ ծեգին լծվեն Կոնգրեսի դեմ վայրահաչոցներով իրենց կայքերն ու Ֆեյսբուքը լցնելու համար: Առայժմ այսքանը: Վաղը հանդիպում ենք Ազատության հրապարակում, որ որոշենք մեր հետագա անելիքները:
Комментариев нет:
Отправить комментарий