ՀՀ առաջիկա խորհրդարարանական ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը վստահ է, որ Ռուբեն Հայրապետյանը վախեցել է իր հետ բանավիճել, քանի որ«ինքն էլ գիտի, որ հաստատ պարտվելու է, որովհետեւ չունի ոչ համարժեք բառապաշար եւ ոչ էլ քաղաքական հասունություն»: Այս մասին նա այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում և ավելացրել, որ հենց այդ պատճառով է, որ Ռուբեն Հայրապետյանը մրցակից թեկնածուի կին լինելու հանգամանքն է վկայակոչել որպես բանավեճից խուսափելու պատրվակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գայանե Առուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը նույն թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանին հեռուստաբանավեճի էր հրավիրել: Ի պատասխան՝ վերջինս հայտարարել էր, որ ինքը կնոջ հետ չի ցանկանում բանավիճել, քանի որ «կին է` կարող է ճանկռի»:
Փոխարենը հանրապետական Ռուբեն Հայրապետյանը կոչ էր արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, գալ և բանավիճել իր հետ:
Փոխարենը հանրապետական Ռուբեն Հայրապետյանը կոչ էր արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, գալ և բանավիճել իր հետ:
Գայանե Առուստամյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև գրել է. «Ռուբեն Հայրապետյանը եթե ինչ-որ հեռավոր պատկերացումներ ունի օրենքների եւ իրավունքների մասին, պարտավոր է իր հետ բանավիճել` օրենքով սահմանված կարգով եւ այն օրենքների պահանջով, որոնք որպես ժողովրդավարական երկիր հորջորջվող Հայաստանի նախագահացու, ամեն վայրկյան վկայակոչում է նրա կուսակցապետը` Սերժիկ Սարգսյանը: Այլապես Ռուբեն Հայրապետյանի պատասխանն` ինձ գնահատում եմ որպես վիրավորանք, թեկնածուի եւ կնոջ իրավունքների ոտնահարում, եւ պահանջում, որ նա ինձնից ներողություն խնդրի հրապարակավ, ինչպես հրապարակավ հայտարարել է, որ ես իրեն կարող եմ ճանկռել և այլն: Ինչ վերաբերվում է ամբողջ ՀԱԿ առաջին տասնյակին, բացառությամբ իր ընկեր Արամ Սարգսյանի, միաժամանակ բանավեճի հրավիրելու` նրա մեծամտությանը, ապա սա արդեն ակնհայտ ցինիզմ է մտավոր շատ համեստ կարողություններ ունեցող այն հանրապետականի համար, որը ամիսներ շարունակ հայտարարում է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը եւ պնդում, որ Խորհրդարանն իր տեղը չէ, եւ տեղում ապացուցում, որ իր կամքը գռոշի արժեք չունի, քանի որ հլու կատարում է իր կուսակցապետի կամքը»:
Հիշեցնենք, որ մինչև Ռուբեն Հայրապետյանի առաջադրվելը, նա մամուլի ասուլիս էր հավիրել և հայտարարել, որ չի ցանկանում առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն իր որոշման վրա միայն կարող է ազդեցություն ունենալ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը, ով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում:
Նախօրեին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական կայքէջում անդրադարձել էր թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այդ հայտարարությանը և նրան հրավիրել էր բանավեճի:
Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել նման բանավեճ և կոչ արել դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Փաշինյանը հայտարարել էր, որ նշված օրը և ժամին կլինի «Արմնյուզում»:
Комментариев нет:
Отправить комментарий