Պարզվում է` կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը` Նարինե Միրզոյանը, ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում: Նրա անունը 116-րդ տեղում է:
«Սարդարապատ» շարժման անդամ կինոռեժիսորը, որը տարբեր առիթներով անխնա քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, հայտարարում, որ իշխանափոխության պետք է հասնել հեղափոխության եւ ոչ արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, Հայ ազգային կոնգրեսին էլ մեղադրում է անվճռականության համար, երեկ մեր զրույցում հաստատեց, որ ՀՀԿ ցուցակում իր կնոջ անունն է, ու որ այդ փաստն ընդամենը զվարճալի է:
- Դա իսկապես այդպես է: Ես էլ տեղեկացա, բավական զվարճալի պատմություն է: Ինձ համար էլ դա անակնկալ էր: Նա բժշկական ինստիտուտի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչն է, եւ դա, իմ կարծիքով, փայլուն օրինակ է այն բանի` ինչպես է Հանրապետական կուսակցությունը լցնում իր այդ… Կինս որեւէ կուսակցության անդամ երբեք չէր եղել եւ հիմա էլ չի հանդիսանում: Սա ինչ-որ վերեւից իջեցված ցուցակային մոտեցում է: Մենք սկզբից զարմացանք:
- Ե՞րբ եք իմացել:
- Ես մոտավորապես մի տասն օր առաջ, ինքն էլ` նույնպես:

- Ուզում եք ասել` ձեր կնոջը ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկել են` առանց իր հետ խոսելու, համաձայնությունը հարցնելո՞ւ:
- Ես, ավելի ճիշտ` ինքը, որքան հասկանում եմ այդքան էլ լավ չհասկացավ` ինչ են առաջարկել, քանի որ նա կուսակցության անդամ չէր: Խոսակցությունը, որքան հասկացա, գնում էր, որ դուք պատգամավոր, բնականաբար, չեք դառնում, ինստիտուտից ինչ-որ ցուցակներ են կազմվում, եւ նա ստորագրել էր` լավ չհասկանալով` ինչ է ստորագրում: Հետո, երբ պարզվեց, որ դա Հանրապետական կուսակցությունն է… Բանն այն է, որ կինս բավական թույլ է քաղաքական այդ մանրամասներում:

- Այնքան թույլ, որ չգիտի՞, որ դուք նույն Հանրապետական կուսակցության դեմ եք պայքարում, նույն իշխանությունների:
- Գիտի եւ երբ որ ասաց, մենք իսկապես մտածում էինք` ինչ անել: Ես իրեն խորհուրդ տվեցի ոչինչ չանել, որովհետեւ, իմ կարծիքով, դա բավական զվարճալի իրավիճակ է: Հանրապետական կուսակցության համար, համենայնդեպս, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Իսկ ինձ բոլորովին չի անհանգստացնում, որովհետեւ, բնականաբար, կինս Հանրապետական կուսակցության անդամ չէ: Որեւէ կուսակցության անդամ չէ, ճիշտն ասած: Ես նրան առաջարկեցի ոչինչ չձեռնարկել` վերաբերվելով որպես զավեշտի: Տեսնես, գոնե իրենք հասկանո՞ւմ են` ինչ են անում, թե՞ դա նույն ոճով է արված, ինչպես գերեզմաններից մարդկանց են ցուցակների մեջ դնում:

- Իսկ ինչի՞ց եք որոշել, որ ՀՀԿ-ն չի հասկացել` ինչ է անում` ձեր կնոջը ցուցակում ընդգրկելով:
- Ես կարծում եմ` եթե իրենք հասկանային, որ նա իմ կինն է կամ ընդհանրապես հասկանային, որ ընդգրկում են մարդկանց, որոնք որեւէ առնչություն կուսակցությանը չունեն, նման բան չէին անի: Այնպես որ, եթե իրենք արել են դա գիտակցաբար, ապա ծիծաղելի է, եթե արել են դա` ինչպես բոլորի նկատմամբ են անում, ուղղակի ցուցակագրելով, կրկնակի ծիծաղելի է: Ես, համենայնդեպս, դրան որպես զավեշտի եմ վերաբերվում եւ բավական զվարճացա այդ առումով:

- Պարոն Խզմալյան, ցուցակում լինելը չի՞ նշանակում Հանրապետական կուսակցության անդամ լինել:
- Պարզվում է` չի նշանակում: Ես կարծում էի, որ նշանակում է ու վստահ էի, որ դա թյուրիմացություն է: Հետո պարզվեց, որ դա որեւէ բան չի նշանակում, կնոջս ասացի` առավել եւս որեւէ բան մի արա, ուրեմն` Հանրապետական կուսակցությունը այսպես է իր շարքերը լցնում: Շատ լավ, թող լինի այսպես, եւ մենք կնայենք` ով դրանից ավելի շատ կզվարճանա:

- Բավարար ձայներ հավաքելու դեպքում 116-րդ տեղը կարող է անցողիկ լինել, ու ձեր կինը դառնա պատգամավոր:
- Չէ, պարզվեց (հենց դա էր հետաքրքիր), որ նրան տվեցին ինչ-որ բան ստորագրելու, որտեղ գրված է, որ նա իր վրա պարտականություն է վերցնում երբեւիցե պատգամավոր չընտրվել: Այդ մեկը` հաստատ:

- Այսինքն, եթե նույնիսկ 116-րդ համարն անցողիկ լինի, ինքը պիտի հրաժարվի՞ մանդատից:
- Ոչ թե հրաժարվի, այլ պարզվեց, որ այն ժամանակ, երբ որ ինքը ստորագրեց, արդեն գրված էր հատուկ, որ նա պարտավորություն է վերցնում խորհրդարանի պատգամավոր չընտրվել: Ես չգիտեմ, ինքս այդ ցուցակը չեմ տեսել, բայց ինքը ասաց, որ իրեն տվեցին երկու թուղթ` չդառնալ պատգամավոր: Դա ինչ-որ ներքին որոշում է, որքան հասկացա:

- Եւ այս ամենը ձեր պայքարի հետ ոչ մի կապ չունի՞: Ազդեցություն չունե՞ն դրանք իրար վրա:
- Սկզբից, երբ որ հասկացանք, ինքը ասաց` կգնամ հետ կվերցնեմ ստորագրությունս, որովհետեւ լավ չհասկացա` ինչ է արվում: Ես մտածեցի, ասացի` չէ, գիտես, մի գնա, դա եթե իմ դեմ է, ապա մենք իրենց դեմ դա կօգտագործենք, իսկ եթե առանց մտածելու են արել, ուրեմն` շատ ավելի լավ: Մենք հիմա ոչ թե առանց ապացույցի ենք ասում, որ դուք այսպես եք գործում, այլ մենք ունենք դրա կարկառուն ապացույցը: Այնպես որ, ես ինքս խնդրեցի, որ ինքը որեւէ բան չանի, տեսնենք` ինչ է լինելու վերջը:

- Իսկ «ձեր դեմ լինել» ասելով` ի՞նչ նկատի ունեք:
- Ես կարծում եմ` ինձ ինչ-որ մի տհաճ պատմության մեջ ներքաշելու, որովհետեւ նման փորձեր իմ ընտանիքի դեմ շարունակ լինում են, քանի որ իմ դեմ արդեն որեւէ բան չեն կարող անել, ես արդեն զրկվել եմ եւ աշխատանքից, եւ մնացած բաներից: Միգուցե սա եւս փորձ էր նման բանի, բայց ինչպես Շեքսպիրը ասում էր` դու հմուտ էիր թակարդներ լարելու մեջ, եւ ինքդ ընկար այդ թակարդը: Կարծում եմ, որ դա մի փոքրիկ թակարդ էր, բավական անմեղ, բայց տուժեց, իմ կարծիքով, միայն այն մարդը կամ մարդիկ, որոնք լարում են այդ թակարդը: Շատ հիմար ու ծիծաղելի վիճակի մեջ են, իմ կարծիքով:

- Պարոն Խզմալյան, եթե չեմ սխալվում, ձեր աղջիկը Երեւանի քաղաքապետի տեղակալի որդու հետ է ամուսնացած:
- Ես վստահ չեմ, որ հիմա նա քաղաքապետի տեղակալ է, բայց այն ժամանակ, երբ որ ամուսնանում էր, այո, դա այդպես էր: Չորս տարի առաջ, երբ որ ամուսնացան, Վանո Վարդանյանը քաղաքապետի տեղակալն էր (նա այժմ էլ նույն պաշտոնն է զբաղեցնում-Ա.Զ.): Եւ ես նաեւ դա նկատի ունեմ, որ բոլոր ճակատներում իմ ընտանիքի դեմ ինչ-որ ճնշումներ են լինում: Իմ խնամիների դեմ նույնպես ինչ-որ ճնշումներ արվում են: Բնականաբար, դա որեւէ բան չի փոխում իմ դիրքորոշման մեջ, բայց շատ բան խոսում է այն մասին` ինչպիսի մեթոդներով է աշխատում մեր իշխանությունը:

Комментариев нет:
Отправить комментарий