100 ընտրող` մեկ բնակարանում
Երեւանի Գարեգին Նժդեհի թիվ 35 շենքի 11-րդ բնակարանում ավելի քան 100 մարդ է հաշվառված, որոնք ընդգրկված են Երեւանի թիվ 11 ընտրատարածքի 15-րդ տեղամասի ցուցակներում: Դրանում կարելի է համոզվել` ծանոթանալով ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրողների ցուցակին:
Աննա Զախարյան 30. 03. 2012
Երեւանի Գարեգին Նժդեհի թիվ 35 շենքի 11-րդ բնակարանում ավելի քան 100 մարդ է հաշվառված, որոնք ընդգրկված են Երեւանի թիվ 11 ընտրատարածքի 15-րդ տեղամասի ցուցակներում: Դրանում կարելի է համոզվել` ծանոթանալով ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրողների ցուցակին:
Արտառոց այս բնակարանի բնակիչներով հետաքրքրվելու համար երեկ այցելեցի նշված հասցե: Մինչ տանտիրոջ հետ զրուցելը խոսեցի հարեւանների հետ: Նրանք թեեւ ասացին, որ շատ քիչ բան գիտեն այդտեղ ապրողների մասին, այնուամենայնիվ հայտնեցին, որ տանտիրուհու անունը Սյուզաննա է, նա մենակ է ապրում եւ իր բնակարանը տալիս է օրավարձով: Ըստ ինձ հետ զրուցած հարեւաններից մեկի` Սյուզաննայի ծնողները մահացել են բավականին վաղուց:
Սյուզաննան, որն ասաց` իր ազգանունը Սաֆարյան է, առանձնապես հակված չէր բնակարանում հաշվառվածների թեմայով խոսելու: Այդուհանդերձ հայտարարեց, որ ընտրացուցակում ընդգրկված անձանցից ոչ մեկին չի ճանաչում: Վստահեցրեց, որ ինքը բնակարանի սեփականատերը չէ եւ առաջարկեց մյուս հաշվառվածների մասին տեղեկություններ ստանալու համար փնտրել եւ գտնել սեփականատիրոջը: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի անձնագրային բաժանմունքում հրաժարվեցին պաշտոնապես մեկնաբանել այս դեպքը: Ոչ պաշտոնապես, սակայն, ասացին, որ իրենք էլ տեղյակ են 100 «բնակիչ» ունեցող բնակարանի մասին, զբաղվում են այդ խնդրով, եւ ընտրություններից առաջ դա կարգավորված կլինի: Ասացին նաեւ, որ չգիտեն` ովքեր են հաշվառված այդ մարդիկ եւ որտեղ են ապրում: Նաեւ ասացին, որ բնակարանի սեփականատերը Հայաստանում չէ, եւ փորձում են բարեկամների միջոցով նրան տեղեկացնել, որ համապատասխան գրություն ուղարկի, եւ այդ մարդիկ հանվեն հաշվառումից: Ոստիկանությունից դուրս գալուց հետո դարձյալ գնացի թիվ 35 շենք` որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով: Շքամուտքում հանդիպեցի ոստիկանի համազգեստով եւ քաղաքացիական հագուստով 2 հոգու: Տեղեկանալով, որ 11-րդ բնակարան են գնում, առաջարկեցի իրենց հետ ներս մտնել` տեսնելու, թե ինչ են պարզում, սակայն նրանք շրջվեցին եւ արագ հեռացան:
Գ. Նժդեհի փողոցի բազմամարդ բնակարանի վերաբերյալ երեկ զրուցեցի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ:

- Այս պահի դրությամբ մեզ հաջողվել է պարզել, որ բոլոր հարյուր քաղաքացիները հաշվառված են օրինական հիմքերով` սեփականատիրոջ համաձայնությամբ:
- Ո՞վ է սեփականատերը:
- Սեփականատիրոջ տվյալները այս պահին չեմ հրապարակի` անուն-ազգանունով, բայց Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում` մեր տեղեկություններով: Փորձում ենք հիմա գտնել եւ պարզաբանում պահանջել` ինչո՞վ է պայմանավորված 100 հոգուն իր հասցեում հաշվառելը: Մի դիտարկում անեմ ուղղակի ձեզ համար, որ սեփականատիրոջ իրավունքն է` իր հասցեն քանի հոգու է տալու: Այսինքն` օրենսդրորեն նախատեսված որեւէ իրավական հիմք, որ ինչ-որ քանակությունից հետո արգելված լինի, եւ մենք մերժենք հաշվառումը, գոյություն չունի:

- Իսկ անձնագրային բաժնում, երբ նույն հասցեի վրա այսքան մարդ էին գրանցում` թեկուզ որոշակի ընդմիջումներով, ինչ-որ հարց չի՞ ծագել այն ժամանակ:
- Եթե հարց առաջանար, ի՞նչ պիտի աներ անձնագրային բաժինը, եթե սեփականատերը ներկայանում է անձնագրային ծառայություն եւ պահանջում է, որպեսզի մարդկանց վերցնեն իրենց հասցեում հաշվառման: Կառավարության որոշման մեջ` N1231-Ն, հստակ նշվում է` որ դեպքում է մերժվում հաշվառման գործողություն կատարելը. ա/ կեղծ փաստաթղթերի հիման վրա, բ/ սեփականատիրոջ` բնակելի տարածության վրա իրավունք չունենալու դեպքում: Իրավական դաշտում խախտում տեղի չի ունեցել: Այլ բան է, որ հնարավոր է` սեփականատերը իր իրավունքը չարաշահել է: Մենք փորձում ենք սեփականատիրոջը կամ նրա հարազատներին գտնել եւ պարզաբանում պահանջել: Մենք պիտի ճշտենք` այդ մարդկանց հետ ինչ հարաբերությունների մեջ է, ինչ կապի մեջ է:

- Դուք գիտե՞ք այս ցուցակի մարդկանցից որեւէ մեկին կամ մի քանիսին: Ովքե՞ր են նրանք:
- Առավոտյան կճշտենք: Այց կլինի բնակարան` անձնագրային ծառայության ներկայացուցչի եւ պրոֆիլակտիկայի ծառայության ոստիկանության բաժնի ներկայացուցչի հետ միասին: Կճշտենք եւ ամեն ինչ կհրապարակենք: Police.am-ում մեր արձագանքը դուք կունենաք առավոտյան:

- Հիմա, փաստորեն, եթե խախտում չկա, այս մարդիկ գրանցված են, կարող են գալ եւ քվեարկե՞լ ընտրությունների ժամանակ:
- Այդ մարդիկ ընտրողների ցուցակում են, բնականաբար` ընտրական իրավունք ունեն: Նրանք բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

- Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց գոնե մի մասը, եթե ոչ բոլորը, Վրաստանի Նարդեւան գյուղի բնակիչներ են:
- Ձեր տեղեկությունները շատ ճիշտ են` այդ մարդիկ Վրաստանի նախկին քաղաքացիներ են, ովքեր ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

- Այսինքն, դուք գիտեք` ովքեր են:
- Անուն-ազգանուններով գիտենք, ուղղակի առավոտյան, երբ որ այց կլինի բնակարան, մենք կճշտենք բնակարանի բնակիչներից` ովքեր են այս պահին այնտեղ ապրում:

- Ձեր իմանալով` բոլորը Վրաստանի նախկին քաղաքացինե՞ր են:
- Հաշվառված անձինք հիմնականում Վրաստանի քաղաքացիներ են: Հիմնականում:

- Այս նույն գյուղի՞ց` Նարդեւան:
- Գյուղի տվյա՞լը ձեզ որտեղից: Նման տվյալ այս պահին ես չեմ տիրապետում: Նման տվյալ ինձ մոտ չկա: Ես ունեմ տեղեկանքը` անձնագրային ծառայության պետի, որը հավաստում է, որ` այո, մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, որոնց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, եւ հաշվառումները կատարվել են վերջին մեկ տարվա ընթացքում: …Հիմնականում արտագնա աշխատանքով վաստակող մարդիկ են, եւ ՀՀ քաղաքացիություն ունենալը նրանց հնարավորություն է տալիս ավելի ազատ տեղաշարժվել եւ մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Մեր հայրենակիցների շահագրգռությունը` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, հենց այդ հարցով էլ պայմանավորված է:
- Իսկ որ ասում եք` Վրաստանի նախկին քաղաքացիներ են…

- Ես չասացի` նախկին, ասացի` հիմնականում: Եթե Վրաստանի իշխանություններն իմանան, որ այս անձինք ՀՀ քաղաքացիներ են, կարծում եմ` բոլորին կզրկեն քաղաքացիությունից: Իսկ քանի որ երկքաղաքացիությունը ՀՀ-ում արգելված չէ, բնականաբար` Վրաստանի քաղաքացիությունը ՀՀ քաղաքացիություն տալու համար արգելք չէ:
- Պարոն Քոչարյան, իսկ նման դեպքեր էլի՞ կան կամ շա՞տ են, որ մի բնակարանում այդքան մարդ հաշվառված լինի:
- Այդպիսի դեպքեր կարող են լինել: Նման դեպքեր եթե լինում են, միակ խնդրանքս ձեզ` դուք արձագանքեք: Մենք անհապաղ կստուգենք եւ ամեն ինչ իր պատշաճ արձագանքը կստանա: …Եթե գտանք սեփականատիրոջը, առաջարկելու ենք դիմի եւ այս անձանց հաշվառումից հանի: Բայց լծակ, իրավաբանական հարկադրանքի ձեւ, միջոց, որ ստիպենք` նա դա անի, մենք չունենք:
Комментариев нет:
Отправить комментарий