Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.03.2012

Հրանտ Տեր-Աբրահամեան


Ինչ ուզում եք ասեք (եւ մանավանդ անձնապաշտություն մի՛ համարեք), բայց սա անկախ Հայաստանի պատմության ամենաազդեցիկ պատկերներից մեկն ա, իսկական խորհդանիշ-նկար: Թվում է, որ սա պարտության եւ տապալման պատկեր է, բայց ավելի ուշադիր դիտելու դեպքում այստեղ հազարապատիկ ավելի ուժ, առնականություն, կամք եւ նորգործում կա քան "իշխանության" հիսթերիկ կրակոցների եւ ուժի կիրառման մեջ: Այս պատկերից սկիզբ դրվեց նոր Հայաստանի, որը դեռ կայացման փուլում է, բայց որի անկախության եւ ազատության կամքը անկոտրում է:
Հետո եղան այլ կարեւոր պատկերներ՝ մարդկանցով լեցուն Մյասնիկանի արձանին կից տարածք, կրակոցների առջեւ չնահանջող ժողովուրդ՝ այդ թվում կանայք, արտակարգ իրավիճակի ավարտից հետո փողոց կրկին փողոց դուրս եկած զանգվածներ, վերելքներ եւ նահանջներ, ոգեւորություններ եւ հիասթափություններ....բայց եւ երկրի դիմանկարի անշեղ փոփոխություն: Սա Լեւոնի նկարը չէ՝ Հայաստանինն է եւ բոլորինս է: Մնացածը՝ մեծ հաշվով մանրամասներ են:

Комментариев нет: