Նախընտրական խաբեությունների առանձնահատկությունները:
Ժողովրդավարությունը մի մեծ թերություն ունի` ընտրություններում հաղթում է ոչ թե այն ուժը, որն ամենալավն է, այլ այն ուժը, որն ավելի լավ է համոզում, որ ինքն ամենալավն է։ Այսինքն` ցանկացած ընտրություն, մեծ հաշվով, հիմնված է խաբեության վրա։ Այլ հարց է, որ գիտակից հասարակությանը խաբելը դժվար է, մանավանդ` եթե խաբողն առանձնապես չի փայլում ինտելեկտով։
Մի քանի օրինակ բերենք։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, հայտարարում է, թե «հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլեւս չեն լինելու»։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անհա՛յտ բիզնեսմեններ են լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Գուցեեւ հենց այդպես է, բայց խնդիրը դա չէ։ Նախ` օրենքը պատգամավորներին արգելում է զբաղվել բիզնեսով, եւ օրենքի տեսանկյունից տարբերություն չկա` այդ պատգամավորը ցուցակո՞վ է ընտրվել, թե՞ մեծամասնականով։ Երկրորդ` Տիգրան Սարգսյանը չգիտի՞, որ հայտնի գործարարները, պատգամավոր դառնալով, իրենք իրենց հռչակում են «սեփականատեր», բայց լավ էլ զբաղվում են բիզնեսով։ Իհարկե գիտի։ Գիտի, բայց շարունակում է խաբել մարդկանց։ Կամ, ասենք, նույն վարչապետի «բարձր հովանու ներքո» լրատվամիջոցները վերլուծություններ են անում, թե բա չեք ասի` Արեւմուտքը Տիգրան Սարգսյանին ընկալում է որպես «հայկական բարեփոխումների հայր»։ Այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Արեւմուտքը չի՛ կարող «բարեփոխիչ» հռչակել մեկին, ում եղբայրներից մեկը Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի փաստացի ղեկավարն է, մյուսը` Չինաստանում Հայաստանի դեսպանը։ Արեւմուտքը սա միանշանակ գնահատում է որպես կոռուպցիա եւ անցնում է առաջ։

Բայց իշխանություններին հանգիստ թողնենք։ Նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքական որ գործչին խոսեցնում ես` անմիջապես հայտարարում է, թե նախընտրական ցուցակներն իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում, իր նպատակը համազգային խնդիրների լուծումն է, եւ ամենեւին կարեւոր չէ, թե ով կլինի իր կուսակցության ցուցակի առաջին երեք տեղերում։ Համատարած այս համեստությունը, բնականաբար, միայն հիացմունքի է արժանի, բայց ցավոք` սա էլ է կեղծիք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կուսակցական ցուցակների առաջին երեք անունները նշվում են քվեաթերթիկներում, այսինքն` մեկ միլիոն մարդ կարդալու է այդ անունները եւ ըստ դրա էլ ընտրություն է կատարելու։ Փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ շքեղ լինեն նախընտրական ծրագրերի բուկլետները, միեւնույն է` դրանք կարդում է առավելագույնը 20 հազար մարդ։ Իսկ քվեաթերթիկներում նշված անուն-ազգանունները բոլորն են կարդում։ Ընտրակաշառք վերցրածները կարդում են, որպեսզի հասկանան, թե ո՞ր տողի վերեւում է գրված Սերժ Սարգսյան, որպեսզի «պտիչկա» դնեն, չվերցրածները կարդում են, որպեսզի տեսնեն, թե ո՞ր տողում է գրված Սերժ Սարգսյան (որպեսզի հանկարծ պատահաբար «պտիչկա» չդնեն), չկողմնորոշվածները կարդում են, որպեսզի վերջապես կատարեն իրենց ընտրությունը։ Այսինքն` առաջին երեք տեղերի հարցը կարեւորագույն խնդիր է, որովհետեւ դա ընտրողին ուղղված վերջին (եւ ամենակարեւոր) մեսիջն է։
Լավ, բայց ինչպե՞ս խաբեությունը տարբերել չափազանցությունից։ Իրականում դա շատ հեշտ է։ Եթե, օրինակ, որեւէ երկրում իրավիճակը լավ է, բայց իշխանությունները համոզում են, որ շա՛տ լավ է, դա չափազանցություն է։ Եթե որեւէ երկրում իրավիճակը վատ է, բայց ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ շա՛տ վատ է` դա նույնպես չափազանցություն է։ Իսկ եթե երկրում իրավիճակը վատ է, բայց որեւէ ուժ փորձում է համոզել, որ լավ է` դա արդեն խաբեություն է։ Հիմա, փաստորեն, մեր հասարակությունը պիտի կարողանա տարբերել խաբեությունը չափազանցությունից։ Իսկ դա բարդ հարց է։ Տեսեք` նույն Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանում իսկապես քաղաքացիական հասարակությունը կայացել է, եւ դրանում մեծ է լրատվամիջոցների դերը։ Բայց չի հստակեցնում, թե հատկապես ո՞ր լրատվամիջոցների դերն է մեծ։ Ու կողքից լսող անտեղյակ մեկն էլ կմտածի, թե «Հայլուրի» շնորհիվ է Հայաստանում քաղաքացիական հասարակություն կայացել։ Սա պարզունակ խաբեություն է, որովհետեւ իրականում նույն իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները գործնականում անում էին ամեն ինչ, որպեսզի այդ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում չկայանա։
Մի խոսքով` որեւէ մեկին հավատալ պետք չէ։ Պետք է ընդամենը տարբերակել, թե ո՞վ է խաբում, եւ ով` ընդամենը խտացնում գույները:
Մարկ Նշանյան 11.02.2012
Մարկ Նշանյան 11.02.2012
Комментариев нет:
Отправить комментарий