Կեցցե Սահմանադրությամբ մեզ վերապահված ԸՆԴՎԶՄԱՆ իրավունքը:
Այսօր ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի եւ Կարեն Ավագյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական պատգամավորը կշտամբել է իր գործընկերներին: Ըստ Կարեն Ավագյանի` «Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը», իսկ «Ժառանգություն» կուսակցությունը «քաղաքական առնականության խնդիր ունի»:
Երեկ փետրվարի 12- ին Հրազդան քաղաքում ընտրություններ էին, ճիշտն ասած ոչ մի ակնկալիք չունեի այդ «ընտրությունից»: Հարցը նրանում չէ , որ կասկսծում էի Սասուն Միքայելյանի վարկանիշին, ընդհակառակը: Ուղակի վստահ էի, որ բաշիբոզուկները միևնույնն է աճպարարությն կանեն և կկեղծեն ընտրությունները( կկաշառեն, թե կլցոնեն, անձնագրային խաբկանքով ձայներ կկորզեն, արդեն կարևոր չէ): Այդպես էլ եղավ, կեղծ անձնագրային աճպարարությամբ «հաղթեց» գործող քաղաքապետը:Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվեց հերթական ընտրագողությունը: « Իշխանությունները » եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները:
Կհարցնեք ի՞նչ կապ ունի խեղկատակ Ավագյանը, նրա էշությունը և հայկական գարունը Սասուն Միքայելյանի հետ: Ողջ գիշեր մտածում էի, միթե կարելի է հանդուրժել ավազակապետության մանկլավիկներին, բաշիբոզուկներին ... Իհարկե ՈՉ, հանդուրժել չի կարելի ոչ մի դեպքում: Կարեն Ավագյան, մարդ ( կներեք արտահայտությանս համար), որը բանակում չի ծառայել, բանակի «երդվյալ» պաշտպան է, քաղաքական ծաղրածու է անվանում Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ինքն իսկապես ԾԱՂՐԱԾՈՒ է: Հովհաննիսյանի պաշտպանը չեմ, նա երևի ինձանից լավ կպատասխանի այդ բաշիբոզուկ թափթփուկին: ՈՒղղակի ցավալի է, որ բաշիբոզուկներն են մեր երկրի օրենսդիրները:Ավագյանին անդրադարձա, որովհետև նրա նկարը այդ ասուլիսի ապացուցում է, որ ինքն իսկապես խեղկատակ, ԾԱՂՐԱԾՈՒ է : Ահավասիկ դիտեք՝ .
Այժմ գարնան թեման քննարկենք: Բաշիբոզուկները չեն կարող նորմալ ընտրություն կազմակերպել, դրա համար էլ բաշիբոզուկ են կոչվում: Այսուհետ ավազակապետության «զինվորներին» անվանենք բաշիբոզուկ: Շա՜տ է սազում: Այդ «Նժդեհիկները» իրենց մեջ՝ պոռնիկ մարմնավաճառի արյուն են կրում, նրանք ի սկզբանե աղտոտված են և սպասել արդար ընտրության , միտք չունի: Իմ կարծիքով այսօր փետրվար 13- ին սկսվեց հայկական գարունը և հայ մարդու ԸՆԴՎԶՈՒՄԸ: Եկեք ԸՆԴՎԶԵՆՔ սիրելի հայրենակիցներ ... այլևս անիմաստ է «սահմանադրական» պայքարը: Բնավ զենքի կոչ չեմ անում, ուղղակի ժողովրդական ընդվզման: Վախ կա բաշիբոզուկների սրտերում, մի փոքր շարժ և նրանք, այդ խեղկատակները կպարտվեն:Անհրաժեշտ է՝ դիմադրություն բռնակալության դեմ, քաղաքացիական անհնազանդություն, խստորեն առանց բռնության:
Արամ Պետրոսյան 13.02. 2012
Комментариев нет:
Отправить комментарий