Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

06.02.2012

06. 02 . 2012

Հայկին ազատ արձակեցին

Այսօր փոխվել է Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ այսօր լրացել էր Հայկ Գեւորգյանի ձերբակալության 72 ժամը:
ՀՀ Գլխավոր դատախազությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Դատախազության որոշմամբ փոփոխվել է Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Քննարկելով քրեական գործի նյութերը՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: 23.01.12թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, իսկ 03.02.12թ. հայտնաբերվել է եւ տեղափոխվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ. Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Ուստիեւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Որոշման պատճենն ուղարկվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետին՝ Հ. Գեւորգյանին հանձնելու համար: 

Комментариев нет: