Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

29.02.2012

Լուսինե Բարսեղյան - 29. 02. 2012


Արյան գաղափարը


Երեկ մեր խնդրանքով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն,  կանխատեսել է, թե որ ուժերը կանցնեն հաջորդ խորհրդարան:

- Պարոն Գեւորգյան, ձեր կանխատեսումներով, հաջորդ խորհրդարան ո՞ր քաղաքական ուժերը կարող են մտնել, ինչ համամասնությամբ, եւ որո՞նք կարող է չմտնեն ու ինչ պատճառով:
- Կանխատեսում մի քիչ դժվար է անել, քանի որ իմ ձեռքում չէ: Ես կարծում եմ, որ ներկայիս Ազգային ժողովից հայտնի գործիչներով համալրված խորհրդարան մենք կունենանք:
- ՀՀԿ-ն կմտնի՞ հաջորդ խորհրդարան:
- Ինչպե՞ս չէ:
- Մեծամասնություն կունենա՞:
- Չեմ կարող ասել:
- ԲՀԿ-ն կմտնի՞:
- ԲՀԿ-ն ունի հզոր զանգված, կարծում եմ, որ բավականին լուրջ ձայներով կմտնի:
- Ներկայիս համամասնությունը կպահպանի՞, թե ավելի շատ ներկայություն կունենա:
- Իհարկե` ավելի շատ:
- Ասենք, կրկնապատի՞կ:
- ԲՀԿ-ն հիմա շատ ավելի հզոր է, քան 5 տարի առաջ:
- ՀՀԿ-ից էլ հզո՞ր է:
- Չեք կարող ասել, մրցակցությունը ցույց կտա:
- Ներկայումս ունեցած ձայների կրկնապատիկը կհավաքի՞ ԲՀԿ-ն:
- Դա կախված է ներկայիս իշխանության կամքի դրսեւորումից եւ կապված է մեր հասարակության հետ, քանի որ հասարակությունն էլ իր լուրջ ներդրումը պետք է ունենա ազատ ընտրություններում իր մասնակցությամբ: Բնականաբար, ազնիվ ընտրությունների դեպքում Բարգավաճը, ինչ խոսք, ունի հզոր ընտրազանգված:
- ՀՀԿ-ից ավելի՞:
- Դուք ինչո՞ւ եք շեշտում ՀՀԿ-ն, ընտրությունները ցույց կտան: Ավել կունենանք, թե պակաս, մենք հուսով ենք, որ բավականին լուրջ ընտրազանգված ենք ունենալու, հզոր, այն էլ հզոր:
- Իսկ ՕԵԿ-ը կմտնի՞ ԱԺ:
- ՕԵԿ-ը՞... որ ուզեն, կմտցնեն:
- Իսկ Հայ ազգային կոնգրե՞սը:
- Իհարկե: Հայ ազգային կոնգրեսի մեջ, դա ոչ միայն ես եմ ասում, այլ ընդհանրապես ընդհանուր առմամբ քաղաքական դաշտն էլ դա տեսնում է, որ այնտեղ կան լուրջ քաղաքական գործիչներ, որոնք նույնպես համարվում են մեր քաղաքական դաշտի, մեր երկրի ձեւավորման ներուժը, եւ նրանց մուտքով խորհրդարան` քաղաքական դաշտը ավելի կհզորանա:
- Իսկ «Ժառանգությունը» կմտնի՞:
- Դե, ինձ թվում է, «Ժառանգությունը» ընդդիմության դաշտում իր ուրույն տեղն ունի, համենայնդեպս` ես կուզենամ, որ մտնի, ինչո՞ւ չէ:
- Իսկ «Ազատ դեմոկրատնե՞րը»:
- Նման կուսակցություն չգիտեմ, չեմ լսել այդ կուսակցության մասին:
- Դաշնակցությու՞նը:
- Դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, առանց դաշնակցության ես Ազգային ժողովը չեմ պատկերացնում: 
- Մի 5 տոկոս կունենա՞:
- Բա իհարկե՛, առանց դրա հետաքրքիր չէ պառլամենտում:
- Իսկ ձեր առաջադրվելու հետ կապված, հիմա վերջնական որոշված է, որ չե՞ք առաջադրվելու մեծամասնականով:
- Ես չեմ առաջադրվում, քանի որ իմ եղբորորդին է առաջադրվում: Եթե կա «եղբայր» բառ, եթե կա արյան գաղափար, դրանք ինձ համար առաջնային են: Այդ հարցը մենք քննարկել ենք Գագիկ Ծառուկյանի հետ էլ, եւ նա նույնպես համաձայնել է, որ չդնեմ:
- Ուղղակի անընդհատ խոսվում է, որ հակասություն կա ձեր ու ձեր եղբորորդու միջեւ:
- Հակասությունը ի՞նչ կապ ունի մտածելակերպի, գաղափարի կամ հոգու կերտվածքի հետ: Մեր մեջ ոչ մի հակասություն էլ չկա, եւ դա ինձ չի առաջնորդում, ինձ առաջնորդում է արյան գաղափարը եւ եղբոր գաղափարը:

Комментариев нет: