ԿԱՍԱ ԿԱՆԱՄՈՒՐԱ - Թանկաներ
Թե
արեգակի
լուսե
երկունքը
միշտ
մեզ
հետ
լինի,
Ուրեմն
կյանքի
մութ
կեռմաններում
մենք
կհանդիպենք:
Եվ
դու
ինձ
համար
Մի
թախծիր
այդքան
և
մի
տանջիր
քեզ.
Միայն
ողջ
մնանք...
***
Օ,
եթե
իրոք
աստվածներ
չկան
Ոչ
լուրթ
երկնքում,
ոչ
երկրի
վրա,
Օ,
միայն
այդժամ
Երկու
զուգահեռ
չեն
հատվի
երբեք,
Ես
հող
կդառնամ`
քեզ
չհանդիպած...
***
Հոգուս
տիրուհուց,
Որի
անհատակ
կարոտը
հիմա
սիրտս
է
մաշում,
Անջատված
եմ ես:
Գետեր,
ժայռեր են այժմ մեզ զատում,
Եվ
հոգիս երբեք անդորր չի գտնի...
***
Մտածում
էի լոկ նրա մասին,
Եվ
հանկարծ նիրհը հեզորեն ձուլեց թարթիչներս
իրար,
Եվ...
տեսա նրան...
Օ,
ճակատագիր... թե իմանային, որ երազ է այս,
Կարթնանայի՞
միթե...
***
Տխուր
է կյանքը: Թախիծն անհատակ
Բաժինն
է բոլոր մահկանացուների: Այլ պարգև չկա:
Իսկ
ի՞նչ կմնա`
Մշուշ
կապուտակ-
Իր
իսկ մոխիրով հանգած կրակից...

Комментариев нет:
Отправить комментарий