Ալիկ Արզումանյանը չի հերքել.
Երեկ «Լուրեր.com»-ը ուշագրավ տեղեկություն է զետեղել իր կայքէջում։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին է վերադարձվել այն գումարը, որը նրանից առգրավվել էր 2007 թվականին, երբ նրա հանդեպ գործ էր հարուցվել «փողերի լվացման» մեղադրանքով։
«Փողերի լվացման» հոդվածով Ալեքսանդր Արզումանյանը նաեւ մի քանի ամիս անցկացրել էր անազատության մեջ։ Ըստ այն ժամանակվա հայտարարությունների՝ Արզումանյանի բնակարանից առգրավված գումարը կազմում էր մոտ վաթսուն հազար (60.000) ԱՄՆ դոլար», գրել է կայքը։
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Լուրեր.com»-ի թղթակիցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն այնտեղից փոխանցել են, որ այդ գործին առնչվող բոլոր հարցերով դիմեն ԱԱԾ։ ԱԱԾ մամլո ծառայությունից էլ տեղեկացրել են. «Այդ գործի վարույթը կասեցված է, ուստի քրեական գործով անձին վերաբերող բոլոր հարցերով դիմեք իրեն։ Դա անձնական բնույթի հարց է»։
Ալիկ Արզումանյանից կայքի լրագրողը փորձել է ճշտել՝ որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ «Դա ընդհանրապես ձեզ վերաբերու՞մ է», - վրդովվել է ՀՀ նախկին արտգործնախարար, 2008 թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը, ապա ավելացրել է՝ «Գործը չի կարճվել, իսկ մնացածը չեմ մեկնաբանում։ Երբ գործը կարճվի, կխոսենք»։ Ա. Արզումանյանը նշել է, որ հարցը բողոքարկել է Եվրոդատարան, եւ միայն վճռի կայացումից հետո կխոսի։ Այն հարցին, թե արդյոք իր բողոքարկման մեջ նշվելու է նաեւ գումարի մասին, վերջինս նշել է, որ դրանք գործի մանրամասներն են. «Այդ հարցը կքննարկենք, երբ կլինեն վճիռներ Եվրոդատարանում, եւ գործը կարճված կլինի»։
Հիշեցնենք, որ Ալիկ Արզումանյանը վերջերս անդամագրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը», եզրափակում է կայքը։ Ուշագրավ է հատկապես, որ Ալիկ Արզումանյանը չի հերքել լրագրողի այն հարցադրումը, համաձայն որի՝ իրեն վերադարձրել են գումարը, թե՞ ոչ։
60 հազար ԱՄՆ դոլար «լվացված փողի» հետքերով

Комментариев нет:
Отправить комментарий