Հայ ազգային կոնգրեսի նախընտրական պատրաստությունների թեմայով զրուցել ենք ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ:
Սյուզաննա Պողոսյան
- Պարոն Մանուկյան, վերջին շրջանում ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են հայտարարում, որ փետրվարին հանրահավաքային մեծ ալիք է բարձրանալու, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել իրական փոփոխությունների: Ինչո՞ւ եք համոզված, որ հանրահավաքային շարժումով այս անգամ հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել:
- Այսօրվա քաղաքական եւ սոցիալական իրավիճակի վերլուծությունը եւ մեր տեղեկությունները ինձ հիմք են տալիս ասելու, որ իշխանությունները հակված չեն որեւէ ժողովրդավարական քայլ անելու: Կա միայն մեկ ճանապարհ` ժողովրդի ճնշումը: Ժողովրդի ճնշումը չեղավ` Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդավարական ուժերը որեւէ արդյունքի չեն հասնելու: Դրա համար մենք ակտիվացնում ենք մարզային կառույցները, նախատեսում ենք հանդիպումներ ունենալ համայնքների ժողովրդի հետ եւ այդ ամենը կօգտագործենք փետրվարի վերջ-մարտի սկիզբ մեծ ալիք բարձրացնելու համար: Կրկնում եմ` այդ ալիքն անհրաժեշտ է հասնելու այն քայլերին, որոնք մենք մտածում ենք ընտրությունները կազմակերպելու համար:

- Նկատի ունեմ` արդեն չորս տարի է` տարբեր շրջաններում ժողովրդի ակտիվացում լինում է: Ինչո՞ւ եք մտածում, որ նույն հանրահավաքային շարժումով այս անգամ հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել:
- Ինչի էլ մենք հասել ենք այս չորս տարիների ընթացքում, ժողովրդի ճնշմամբ է եղել: Ժողովրդի ակտիվացման համար առկա գործոններին հիմա գումարվել են ահագնացող սոցիալական լարվածությունը, թանկացումները... Պատմության մեջ առաջին անգամն էր, որ հայ ժողովրդի մի մասը վարկով Նոր տարի կազմակերպեց, ոսկեղեն դրեց, որ սիթիներից ապրանք առնի եւ Նոր տարի անցկացնի: Գումարվել է այն, որ մեզ ասում են` գազը չի թանկացել, բայց մենք վճարում ենք անգամ չօգտագործած գազի համար: Գումարվել է այն, որ անիրավությունը համապետական ծրագիր է դարձել եւ իրականացվում է բանակում, դատարաններում` նպաստելով մարդկանց նպատակային արտահանմանը: Իշխանությունը այսօր զբաղված է Հայաստանի քաղաքացուն Հայաստանից արտաքսելով, տեղահանելով: Այս բոլորը բնականաբար ժողովրդի կոկորդին են հասել, եւ քանի որ գարունը ակտիվացման փուլ է, նախընտրական շրջան, մեր հաշվարկներն էլ դրա վրա են կառուցված, որ ժողովրդին հանենք փողոց եւ իշխանություններին պարտադրենք արտահերթ ընտրություններ: Եթե` ոչ, ապա կպատրաստվենք հերթականին եւ կփորձենք մեր ծրագրերն իրականացնել այդ ընտրություններում:

- Պարոն Մանուկյան, դուք բազմիցս առաջադրվել եք մեծամասնական ընտրակարգով: Այս անգամ ե՞ւս մտադիր եք առաջադրվել:
- Ես կարծում եմ, որ բոլոր 41 ընտրատարածքներում էլ Հայ ազգային կոնգրեսը պետք է գտնի իր առավել անցողիկ թեկնածուներին եւ առաջադրի: Ես այս ամբողջ ընթացքում, ինչ եղել ենք ընդդիմություն, միշտ առաջադրվել եմ, եւ գտնում եմ, որ դա է ճիշտը: Դեռեւս որեւէ քննարկում չի եղել այդ թեմայով, բայց իմ անձնական մոտեցումն այն է, որ բոլոր լիդերները առաջադրվեն: Պետք է հաշվի առնել առաջադրվողների արդյունավետությունը եւ նրանց ճանաչելիությունն ու ժողովրդի կողմից ընդունելի լինելը: Ես կարծում եմ, իմ առաջադրվելն էլ ճիշտ է:

- Փաստորեն հույս չունեք, որ հնարավոր կլինի անցնել 100 տոկոս համամասնականի:
- Դեռ կպայքարենք մեծամասնականը վերացնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր եւ «Ժառանգությունը», եւ Դաշնակցությունը այդ գործին լծվել են, վստահ եմ, որ իրենք դեռ կպայքարեն պառլամենտում այդ խնդիրն անցկացնելու համար, այդ խնդրին բնականաբար կաջակցեն մեր փետրվար-մարտ ամիսների հավաքները: Հույս ունեմ` այդ դաշինքը առաջիկայում կընդարձակվի: Շատ քաղաքական ուժեր դեռ կմիանան այդ պայքարին, եւ համոզված եմ, որ այդ ալիքներից ստացված ռեզոնանսը կտա իր արդյունքը: Եթե չհասնենք էլ նրան, որ վերացվի մեծամասնականը, այդ պայքարով մենք էլի կթուլացնենք իշխանությանը:

- Այսօր Կոնգրեսում շտաբի նիստ էր տեղի ունենում: Այդ նիստում որեւէ քննարկում չեղա՞վ Կոնգրեսի համամասնական ցուցակների հետ կապված:
- Դա քաղխորհրդի իրավասության մեջ է, եւ կարծում եմ` առաջիկա քաղխորհրդի նիստում այդ մասին քննարկում կլինի: Ես կարծում եմ, մենք կգտնենք մեխանիզմ` առավել արդյունավետ ցուցակ կազմելու համար: Կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել ժողովրդի համար ընդունելի քաղաքական գործիչների անունները եւ հերթականությունը: Համոզված եմ, որ որեւէ վեճ չի լինի, որ խռոված մարդիկ չեն լինի, որովհետեւ գոնե էս չորս տարին ապացուցում է, որ Կոնգրեսը պայքարում է ոչ թե պառլամենտ մտնելու համար, այլ ազգային պետական խնդիրներ լուծելու համար:

- Կնշե՞ք Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեր պատկերացրած առաջին մի քանի տեղերը:
- Ես, օրինակ, պատկերացնում եմ, որ առաջին համարը պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ մնացածը չեմ կարող ասել. մի անհանգստացեք, մենք կփորձենք գտնել մեխանիզմը, որ ցուցակում լինեն այն մարդիկ, որոնց ժողովուրդը կուզի տեսնել այդ ցուցակում, ում ետեւից ինքը կուզի գնալ: Ժողովուրդը պետք է վստահի էդ ցուցակին, որոնք իրեն առաջարկելու են բարեփոխումների ծրագրեր: Թե ովքեր կհայտնվեն այդ ցուցակում, ինձ առանձնապես չի հուզում: Նախորդ ընտրությունների ժամանակ ես նախավերջինն էի: Այս անգամ էլ ես համաձայն եմ ընդհանրապես ցուցակում չլինել, միայն թե թող իշխանափոխություն տեղի ունենա: Ես համոզված եմ, որ իմ գործընկերներն այդպես են մտածում: Շատերի հետ եմ խոսել, շատերը պատրաստ են ընդհանրապես ցուցակում չլինել, բանվորի գործ անել, կազմակերպել, միայն թե այս իշխանություններից ազատվենք, «այս տարին առանց Սերժ Սարգսյանի» լոզունգը իրականություն դարձնենք:

- Պարոն Մանուկյան, մինչեւ փետրվար-մարտ ի՞նչ է անելու Հայ ազգային կոնգրեսը:
- Հիմա սպասողական վիճակ է, նոր ալիքը կսկսվի Սասուն Միքայելյանի ընտրությունով, որին մենք աջակցելու ենք: Ես պատրաստ եմ շարքային քարոզիչի մակարդակով օգնել Սասուն Միքայելյանին: Վստահ եմ` Հրազդանի ընտրությունները լակմուս են լինելու: Դիմում եմ իշխանություններին` իրենց շանս է տրված ժողովրդավար երեւալ եւ կազմակերպել արդար ընտրություն Հրազդանում:
Комментариев нет:
Отправить комментарий