ԱԺ ընտրություններից առաջ Հայաստանում սկսվել է նոր միջկուսակցական պայքար: Այս անգամ իրար մեջ հակամարտում են հանրապետականներն ու աիմականները:
Այժմ գիտակցելով, որ ԽՍՀՄ-ից անջատվելուց հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի միակ ձեռքբերումը անկախությունն է, կուսակցականները սկսել են պատմությունը ձեւափոխել այնպես, ինչպես ինրենց է հարմար: ՀՀ մի քանի հեռուստաընկերություններ արդեն ցուցադրել են մի տեսաֆիլմ, որի միջոցով փորձ էր արվում քարոզել, թե անկախությունը հանրապետականների եւ մասնավորապես Անդրանիկ Մարգարյանի աշխատանքի արդյունքն է:
Դա չհանդուրժեց Պարույր Հայրիկյանը եւ միանգամից հրավիրեց լրագրողների` հրապարակավ պաշտպանելու իր «մենաշնորհը»: Պարույր Հայրիկյանը չզլացավ կատարել պատմական փոքրիկ էքսկուրս եւ հիշեցնել, որ Ազգային Միացյալ Կազմակերպությունն ու ինքը միջազգայնորեն ճանաչված էին եւ դրա համար 88 թվականին իրեն արտաքսեց Գորբաչովը:
ԱԻՄ ղեկավարը փորձեց պատռել Անդրանիկ Մարգարյանի «դիմակը». «Ես պաշտոնապես վկայում եմ, որ «Հանրապետական» կուսակցությունը որեւէ կապ չի ունեցել ԱՄԿ հետ: Անցյալում Մարգարյան Անդրանիկը ԱՄԿ անդամ է եղել 1973-74 թթ., բայց ուրանալով ԱՄԿ սկզբունքներին ներման դիմում է գրել եւ դատապարտվել կուսակցության կողմից: Մարգարյան Անդրանիկը` այսօրվա վարչապետը, 87 թվականին պայքարում էր անկախության գաղափարի դեմ, լինելով «Հայ Դատ» կազմակերպության անդամ»:
ԱԻՄ ղեկավարը փորձեց պատռել Անդրանիկ Մարգարյանի «դիմակը». «Ես պաշտոնապես վկայում եմ, որ «Հանրապետական» կուսակցությունը որեւէ կապ չի ունեցել ԱՄԿ հետ: Անցյալում Մարգարյան Անդրանիկը ԱՄԿ անդամ է եղել 1973-74 թթ., բայց ուրանալով ԱՄԿ սկզբունքներին ներման դիմում է գրել եւ դատապարտվել կուսակցության կողմից: Մարգարյան Անդրանիկը` այսօրվա վարչապետը, 87 թվականին պայքարում էր անկախության գաղափարի դեմ, լինելով «Հայ Դատ» կազմակերպության անդամ»:
Ասվածը դեռ բավարար չէր Պարույր Հայրիկյանի վրդովմունքը մարելու համար եւ նա արտահայտվեց ավելի կոպիտ. «Կառավարող կուսակցությունը` «Հանրապետական»-ը գիտե՞ք ինչի է նման, որ որեւէ պահի քաղաքական հարճը դառնա քաղաքական ղեկավար: Այսինքն` որպես օգտագործվող, որպես հարճ ասպարեզ եկած կուսակցությունը Նաիրի Հունանյանի շնորհիվ դառնում է կառավարող կուսակցություն»:
Քանի որ ամբողջ «աղմուկ»-ը բարձրացել է, ըստ էության, ԱԺ ընտրությունների պատճառով եղան նաեւ կանխատեսումներ: Պարույր Հայրիկյանն օրինակ բերեց մի հարցման արդյունքներ համաձայն որոնց, նույնիսկ օգտագործելով իշխանական բոլոր լծակները հանրապետականները կհավաքեն ձայների ընդամենը 3 տոկոսը: «Դրա համար էլ վերջին շրջանում մոլեգնաբար փորձում են իրենց կապել պատմության հետ», - բացահայտում է Պարույր Հայրիկյանը:
Իսկ քանի որ, ըստ Հայրիկյանի, միայն ԱԻՄ-ը չի թողնում կեղծել պատմությունն, ապա պետականորեն կազմակերպված դավադրություն է սկսվել ԱԻՄ-ի դեմ: Դրա համար էլ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում գործող ԱԻՄ գրասենյակներից վերցրել են տարածքները:
Ի դեպ
Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ համագործակցության առաջարկով հեռագիր է ստացել Սադդամ Հուսեյնից: ԱԻՄ-ից ծնված, բայց իրեն խորդ զավակի պես պահող հանրապետականներին հակառակ, Իրաքի ղեկավարն առաջարկել է աիմականներին գրասենյակներ Բասրա քաղաքում եւ Բաղդադում` իր նստավայրում: Այսպիսով, Պարույր Հայրիկյանը համարեց, որ ապրիլմեկյան իր պարտքը ժողովրդի առջեւ արդեն կատարել է:
Комментариев нет:
Отправить комментарий